Իրանական կողմը էներգետիկ
բնագաւառում Հայաստանի հետ
գործակցութեան ընդլայնման քայլեր է մշակում
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի տնտեսական համագործակցութեանն առնչւող հարցերին, քննարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները

16:49 • 15.10.10
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին:
Ողջունելով հիւրին` Էդւարդ Նալբանդեանը գոհունակութիւն յայտնել է վերջին շրջանում երկու երկրների միջև տեղի ունեցող ակտիւ փոխայցելութիւնների, հայ-իրանական փոխշահաւէտ համագործակցութեան կայուն զարգացման կապակցութեամբ և նշել, որ էներգետիկ համագործակցութիւնը թափ է հաւաքում` նորանոր ծրագրեր են մշակւում և կեանքի կոչւում:
Մաջիդ Նամջուն շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան համար և նշել, որ իր երկրի կառավարութիւնը մեծապէս կարևորում է Հայաստանի հետ համագործակցութիւնը, և վերջին շրջանի ակտիւ փոխայցելութիւնները դրա մասին են վկայում: Նա ներկայացրել է էներգետիկ բնագաւառում երկկողմ փոխգործակցութեան ընդլայնման նպատակով իրանական կողմից ձեռնարկւող քայլերը:
Նալբանդեանը կարևորել է երէկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարութեան հիմնարկէքի արարողութիւնը և այսօր Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու նպատակով ժամանել են երկու տասնեակից աւելի իրանական ընկերութիւնների ներկայացուցիչներ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի տնտեսական համագործակցութեանն առնչւող հարցերին, քննարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Tert.am

0 Պատգամ: