ՀակաՀայ թուրք գործիչը բռունցքի հարւածից
տապալւել է դատարանի դահլիճում

«Դողու Փերինչեքը յայտնի է խիստ հակաՀայ գործունէութեամբ։ Նրա կողմից ստեղծւած «թալէաթ փաշա» կազմակերպութիւնը Եւրոպայում պայքարում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ»


Հոկտեմբեր 22, 2010 14:27
Թուրքիայում ընթացող սկանդալային «Էրգենեկոն»-ի հերթական դատավարութեան ընթացքում գործով անցնող ամբաստանեալ Օսման Ելդըրըմը բռունցքով հարւածել է մէկ այլ ամբաստանեալ, երդւեալ հակաՀայ թուրք «գործիչ», «Աշխատաորական» կուսակցութեան նախագահ Դողու Փերինչեքին։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ առաջին «Էրգենեկոն»-ի դատավարութեան 162-րդ դատալսման ժամանակ յայտարարւած ընդիջման ժամանակ Օսման Ելդըրըմը հարւածել եւ գետին է տապալել Դողու Փերինչեքին։ Դատաւորը շատ է զարմացել, երբ իմացել է կատարւածի մասին եւ հարցրել, այդ ինչպէ՞ս ժանդարմների հսկողութեան տակ յարձակում տեղի ունեցաւ։
Դատաւորը 4-օրեայ խիստ կարգապահական պատժի է ենթարկել Օսման Ելդըրըմին, իսկ Դողու Փերինչեքը տեղափոխւել է հիւանդանոց։
Նշենք, որ Դողու Փերինչեքը յայտնի է խիստ հակաՀայ գործունէութեամբ։ Նրա կողմից ստեղծւած «թալէաթ փաշա» կազմակերպութիւնը Եւրոպայում պայքարում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ։ Դողու Փերինչեքը Շւէյցարիայում դատապարտւել է Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու համար։Թուրք լրագրողները պարզել էին, որ Փերինչեքը «արմատներով հայ» է, քանի որ այն գիւղում, որտեղ որ ապրել են իր հայրն ու մայրը, բնակչութիւնը կազմել են բացառապէս հայերը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: