Կոմայի մէջ գտնւող Արիէլ Շարոնին
«տեղափոխել են» պատկերասրահ
17:06 • 20.10.10
Թել Աւիվի գեղարւեստի պատկերասրահներից մէկում ցուցադրւել է Իսրայէլի` արդէն 5 տարի կոմայի մէջ գտնւող նախկին վարչապետ Արիէլ Շարոնի «հիպերռեալիստական» արձանը։
Սա իսրայէլական հասարակութիւնում ոչ միանշանակ արձագանքներ է առաջացրել:
Ալեհեր Շարոնը պատկերւած է իր իրական չափերով`պառկած հիւանդանոցային մահճակալին։ Մութ սենեակում տեղադրւած արձանը պարբերաբար բացում է աչքերը և իբր շնչում է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Բեռլինցի նկարիչ Նօամ Բրասլավսկիի այս մտայաղացումը «Կիշօն» պատկերասրահը մեկնաբանում է այսպէս. «Մտերմիկ, անձնական հաղորդակցութեան միջոցով այս ստեղծագործութիւնը բարձրացնում է մեր թէ՛ անձնական, և թէ՛ ազգային կեանքում լիդերի դերի ու նշանակութեան հարցերը»:

Tert.am

0 Պատգամ: