Ադրբեջանը պատմահէնութեամբ
է զբաղւում photoshop–ի օգնութեամբ
«Ալիևի կինն օգտագործում է «Հէյդար Ալիևի» հիմնադրամը, դուստրը, ունենալով անսպառ ֆինանսական պաշարներ, ապահովում է հակահայկական գաղափարների արմատաւորումը ռուս երիտասարդութեան շրջանում»
15:36 • 20.10.10
Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականութիւնը Հայոց Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոյեանը բնութագրում է որպէս պատմահենութիւն։
«Դա նման է ծովահէնութեան։ Սակայն ադրբեջանցի պատմահէնները ծովահէններից տարբերւում են նրանով, որ չեն թաքցնում իրենց «գանձերը», այլ հրապարակաւ ներկայացնում են հանրութեանը», – այսօրւայ ասուլիսին ասաց Դեմոյեանը՝ նշելով, որ այդ ամէնն արւում է պետական մակարդակով և շռայլօրէն ֆինանսաւորւում է։
Ըստ Դեմոյեանի, բուրգն Ալիևների ընտանիքն է, գլխաւոր անձն Ալիևն է։ Նա ռազմատենչ յայտարարութիւններ է անում, իսկ ընտանիքի միւս անդամները զբաղւում են հակահայկական քարոզչութեամբ։ Ալիևի կինն օգտագործում է «Հէյդար Ալիևի» հիմնադրամը, դուստրը, ունենալով անսպառ ֆինանսական պաշարներ, ապահովում է հակահայկական գաղափարների արմատաւորումը ռուս երիտասարդութեան շրջանում։
Պատմաբանն անդրադարձաւ նաև հակահայկական գաղափարների տարածմանը տպագիր միջոցներով։ Այս հարցում ադրբեջանական կողմը վարձում է անւանի «գրչակներին»։
«Մոսկւայի խանութներում դուք կտեսնէք բարձր որակի քարոզչական գրքեր, որոնք տպագրւում են ռուսական հեղինակաւոր տպարաններում։ Իսկ վարձու գրչակները յօրինում են տւեալներ և ստեղծում հակահայկական գրականութիւն», – ասաց նա՝ նմանատիպ գրչակների թւում նշելով Եուրի Պոմպէևի անունը։
Բացի դրանից, հակահայկական քարոզչութիւն իրականացնելու համար Ադրբեջանն սկսել է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թւում՝ photoshop–ը։ Այսպէս, 13–րդ դարի յայտնի խաչքարագործ Պօղոսի աշխատանքներից մէկը, որը տեղադրւած է Գոշավանքում, ադրբեջանական կողմը photoshop–ի օգնութեամբ ձևափոխել է և ներակայացրել իբրև մի թրքալեզու ցեղի առաջնորդի շիրմաքար։ Սակայն, ըստ Դեմոյեանի, նրանք չեն նկատել հայկական խաչքարի հայերէն լեզւով արւած արձանագրութիւնները, որոնք մնացել են ադրբեջանական տարբերակի վրայ։
«Սա անտաղանդութեան զաւեշտալի դէպք է», – ասաց նա՝ նշելով, որ, ցաւօք սրտի, այսպիսի «պատմաստեղծման» դէպքերը գտնում են իրենց արձագանքը։
Լրագրողների հարցին՝ արդեօ՞ք Հայաստանը պէտք է հակահարւած տայ Ադրբեջանին և ի՞նչ միջոցներ պէտք է օգտագործի, Դեմոյեանը կարծիք յայտնեց, որ ամենալաւ ռեսուրսը Սփիւռքն է։
Նա առաջարկեց Մոսկւայում, Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում ստեղծել հրատարակչական միաւորումներ։
Դեմոյեանը նշեց, որ հաճելի զարմանքով է ունկնդրել Սերժ Սարգսեանի վերջին ելոյթը, քանի որ, ըստ նրա, մինչև այդ Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտօնեայ այդպէս կտրուկ չէր արտայայտւել ադրբեջանական քարոզչութեան վերաբերեալ։
«Շատ ուրախ կլինեմ, եթէ նախագահի ելոյթը լինի ուղենշային», – ասաց նա՝ յաւելելով, որ նախագահի խօսքերը պէտք է ընկալւեն որպէս հրահանգ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment