Մենք, որպէս Ցեղասպանութիւն ապրած
ժողովուրդ, շատ լաւ ենք հասկանում
այլատեացութեան վտանգաւորութիւնը
22:03 • 20.10.10
Հայաստանում երբևէ չի եղել և չի կարող լինել այլատեացութիւն: Այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմէն Արզումանեանը՝ մեկնաբանելով Հայոց Ցեղասպանութեան և Հոլոքոստի զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողի նկատմամբ իրականացւած վանդալիզմի դրսևորումը։
Լրագրողների «ինչպէ՞ս էք վերաբերւում վանդալիզմին» հարցին նա պատասխանել է. «Իսկ ինչպէս կարող է որևէ հայ վերաբերւել Հայ և Հրէա ժողովուրդների նկատմամբ իրականացւած ցեղասպանութիւնների զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողի պղծմանը: Հայաստանում երբևէ չի եղել և չի կարող լինել այլատեացութիւն: Մենք, որպէս Ցեղասպանութիւն ապրած ժողովուրդ, շատ լաւ ենք հասկանում դրա վտանգաւորութիւնը:
Անկախ նրանից, դա հոգեկան խանգարման արդիւնք է, թէ յանցաւոր միտում, այն առաջին հերթին ուղղւած է մեր ժողովրդի արժէհամակարգի և շահերի դէմ»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment