Ադրբեջանի նախագահը
հերթական անգամ սպառնացել
է պատերազմով
«Մեր երկիրը երբէք չի հաշտւի իր տարածքների «բռնազաւթման» հետ։ Ղարաբաղը բուն ադրբեջանական հող է !!!։ Շնորհիւ մեր ռազմական ներուժի՝ մենք կըլուծենք Ղարաբաղեան հարցը !!!»
Հոկտեմբեր 20, 2010 18:29
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հանդէս է եկել ռազմաշունչ յայտարարութիւններով ու սպառնալիքներով։ Ադրբեջանի կառավարութեան ընդլայնւած նիստում Ալիեւը կրկին սպառնացել է Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծել ռազմական ճանապարհով։
Ինչպէս յայտնում է Ադրբեջանի պետական հեռուստաալիքի «Խեբերլար» տեղեկատւական հաղորդումը, Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ այդ երկրի ռազմական ծախսերը 2011-ին կը կազմեն 2 միլիարդ 500 միլիոն մանաթ (շուրջ 3 միլիարդ դոլար)։
«Մեր երկիրը երբէք չի հաշտւի իր տարածքների «բռնազաւթման» հետ։ Ղարաբաղը բուն ադրբեջանական հող է։ Շնորհիւ մեր ռազմական ներուժի՝ մենք կըլուծենք Ղարաբաղեան հարցը»,- ասել է նա։
Ալիեւը նաեւ յոյս է հայտնել, որ ԵԱՀԿ վերջին գնահատման առաքելութեան մասին զեկոյցը «հաւասարակշիռ չի լինի»։ Բացի այդ, խորհրդարանական ընտրութիւնների նախաշէմին աւտորիտար բռնապետի աչքին կրկին Հայ «շովինիստներ եւ ֆաշիստներ» են երեւացել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment