Հրանտ Դինքին սպանած թուրքին
կդատապարտեն որպէս անչափահասի!!!
14:32 • 25.10.10
Թուրքական դատարանն ապշեցուցիչ վճիռ է կայացրել «Ակօս» շաբաթաթերթի խբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթի նկատմամբ. թուրք ստահակը կդատապարտւի որպէս անչափահաս:
Թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` այսօր թրքական դատարանը բաւարարել է Սամասթի փաստաբան Լևէնթ Եըլդըրըմի` Ստամբուլի դատարան ներկայացրած՝ իր պաշտպանեալին որպէս անչափահաս դատելու պահանջը: Այս դէպքում Սամասթին սպասւում է շատ աւելի մեղմ պատիժ:Սա նշանակում է, որ նրա նկատմամբ սահմանւելիք ցանկացած պատժաչափ կնւազեցւի 5 տարով։։
Թրքական որոշ լրատւամիջոցներ Ստամբուլի դատարանի կայացրած որոշումը որակել են «սկանդալային»:
Նշենք, որ 2007թ. Յունւարի 19-ին` խմբագրապետի սպանութեան օրը, Օգիւն Սամասթն ընդամէնը 17 տարեկան էր:
Վերջին շրջանում թրքական լրատւամիջոցներում յաճախ էին Օգիւն Սամասթի պատիժը մեղմելու մասին լուրեր շրջանառւում: Ամիսներ առաջ թրքական Vatan թերթը, անդրադառնալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընդունած օրինագծին, որի համաձայն` Թուրքիայում 18 տարին չլրացած անձինք ահաբեկութեան մեղադրանքով այլևս չեն դատապարտւելու, ինչպէս նաև համաներում է կիրառւելու թրքական բանտերում գտնւող 200 անչափահասների նկատմամբ, գրել էր, որ համաներումը կարող է տարածւել նաև «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթի վրայ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment