Սահակաշվիլիին երկրի
ամենահարուստ քաղաքական գործիչն է
Վրացիները իրենց երկրի ամենահարուստ քաղաքական գործիչն են համարում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին։ Ինչպէս հաղորդում է Новости-Грузия –ն, այս մասին են վկայում «Շաբաթւայ ներկապնակ» պարբերականի կողմից 429 քաղաքացիների շրջանում անցկացւած հարցումների արդիւնքները։
Հարցման արդիւնքների համաձայն՝ ամենահարուստ քաղաքական գործիչների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանօ Մերաբիշվիլին, երրորդ տեղում է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում՝ Միասնական Վրաստան» կուսակցութեան նախագահ Նինօ Բուրջանաձէն։
Բուրջանաձէին յաջորդում է Թբիլիսիի քաղաքապետ Գէորգի Ուգուլաւան, ապա՝ արդարադատութեան նախարար, գլխաւոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, Վրաստանի նախկին վարչապետ, «Յանուն արդար Վրաստանի» կուսակցութեան նախագահ Զուրաբ Նողաիդէլին։
Վրացի հարուստ քաղաքական գործիչների ցանկը եզրափակում են «Վրացական կուսակցութեան» առաջնորդ, Վրաստանի պաշտպանութեան նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին և «Նոր աջեր» կուսակցութեան աջաջնորդ Դաւիթ Գամկրելիձէն։
ԱՅՍՕՐ, 13:47
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment