Իսակովի պողոտայում վթարի
է ենթարկւել երգիչ Թաթայի մեքենան
Հոկտեմբեր 25, 2010 16:38
Երէկ` հոկտեմբերի 25-ին ժամը 15:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում միմեանց են բախւել 5 աւտոմեքենաներ, որոնցից մէկը եղել է յայտնի երգիչ Թաթայի «Մերսեդես» մակնիշի 88 ՏՏ 080 համարանիշի մեքենան: Ղեկին եղել է հէնց Թաթան:
Բարեբախտաբար վիրաւորներ չկան:
Ինչպէս NEWS.am-ին դէպքի վայրից յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, այս պահին դէպքի վայրում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանութեան աշխատակիցներն ու հետաքննիչները, ովքեր վթարի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում:
Բոլոր մեքենաները տեղափոխւում են ճանապարհային ոստիկանութեան տուգանային հրապարակ: Միւս մեքենաներից մէկը եղել է «Նիվա» մակնիշի, միւսը` «Մերսեդես»: Վթարի ենթարկւած բոլոր 5 մեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանութեան աշխատակիցները հետաքննիչի հետ տեղափոխեցին հիւանդանոց, որպէսզի նրանք երթարկւեն բժշկական փորձաքննութեան` պարզելու թէ արդեօ՞ք նրանք մեքենայ վարելիս եղե՞լ են ոգելից օգտագործած վիճակում:
«Վթարի վայրում նկարեցի նաեւ Թաթայի վնասւած «Մերսեդեսը», իսկ դէպքի վայրում հաւաքւածներից մի քանիսը ինձ ասացին, որ Թաթան գտնւում է դիմացի մեքենաներից մէկում: Երբ մօտեցայ, որ նկարեմ այն մեքենան, որի հետնամասում նստած էր Թաթան, մի քաղաքացի սկսեց սպառնալիքներ տալով յարձակւել վրաս. «Ինչ ես ապարատը ձեռքդ առել ու «շխկ հա շխկ»: Նա սպառնալիքներ տալով հրում էր ինձ»,- պատմեց Շամշեանը:
Վթարի վայրում էր նաեւ յայտնի երգիչ Հայկ Ղեւոնդեանը (Սպիտակցի Հայկոն):
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment