«Տաթևի Թևեր»


ճոպանուղին կգործարկւի այսօր



Այսօր տեղի կունենայ աշխարհի ամենաերկար ճոպանուղու` «Տաթևի թևեր»-ի տեխնիկական գործարկման արարողութիւնը: 5.7 կիլոմետր երկարութեամբ ճոպանուղին կարող է գրանցւել Գինէսի ռեկորդների գրքում:
Սիւնիքի մարզի Հալիձոր և Տաթև գիւղերում տեղի ունենալիք հանդիսաւոր միջոցառմանը կմասնակցի Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը, ով նախօրէին աշխատանքային այցով մեկնել է Սիւնիքի և Վայոց ձորի մարզեր:
Ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողութեանը ներկայ կգտնւի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, ՀՀ կառավարական պաշտօնեայ անձիք, գործարարներ, պատւաւոր հիւրեր տարբեր երկրներից, ինչպէս նաև լրագրողներ:
Նշենք, որ ճոպանուղու շահագործման յանձնելու հանդիսաւոր արարողութիւնը տեղի կունենայ հոկտեմբերի 23-ին:

ԱՅՍՕՐ, 10:51
Aysor.am

0 Պատգամ: