Բաշար Ասադը Իր Աջակցությունն Է Յայտնել Հայ-թուրքական Նախաձեռնութեանը


12:38 / 15.09.2009
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիա կատարելիք այցից առաջ ընդունել է թուրք լրագրողների եւ պատասխանել նրանց հարցումներին։
Սիրիայի նախագահը անդրադարձել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգաւորւող յարաբերութիւններին եւ Թուրքիայում քրդական հարցի կարգաւորման նախաձեռնութեանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սեպտեմբերի 16-ին Թուրքիա կատարելիք այցից առաջ ընդունել է թուրք լրագրողներին։ Նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի կողմից յայտարարած նախաձեռնութիւնները դրական ազդեցութիւն կունենան, ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։
Սիրիայի նախագահը իր աջակցութիւնը յայտնեց թուրք-հայկական նախաձեռնութեանը։ Նա նշեց, որ դա ոչ միայն Սիրիայում ապրող հայերի հետաքրքրութիւնն է այլեւ, եթէ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները կարգաւորւեն, դա տարածաշրջանի երկրների վրայ էլ իր ազդեցութիւնը կունենայ։ Ասադը կարեւորել է Սիրայի համար այս նախաձեռնութիւնները։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը յայտնել է, որ PKK-ի (Քրդական բանւորական կուսակցութիւն) դէմ պայքարում Սիրիան Թուրքիայի կողքին է։ Ասադը նշել է, որ հիմնականում Հիւսիսային Իրաքում թաքնւած PKK-ի անդամ սիրիացի քրդերը, որոնց թիւը անցնում է 1500-ը ցած դնեն զէնքերը, ապա Սիրիան նրանց կընդունի։

NEWS.am

0 Պատգամ: