ԱՄՆ Պետքարտուղարի Տեղակալը Թուրքիայում Քննարկելու է Ղարաբաղեան Հարցը


13:26 / 05.09.2009
ԱՄՆ Պետքարտուղարութեան պաշտօնատարները ժամանել են Թուրքիա՝ թուրք պաշտօնեաների հետ քննարկելու հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը:
Թուրքական NTV հեռուստաալիքի տեղեկութիւններով՝ Թուրքիայում է գտնւում ամերիկեան Պետքարտուղարութեան պատւիրակութիւնը, որը ղեկավարում են պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Ուիլիամ Բեռնսը եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Կայդանովը:
Քննարկւող հարցերի շարքում են հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման խնդիրը: Թուրքիան յամառօրէն ցանկանում է ԱՄՆ-ից ջանքեր կորզել հակամարտութեան լուծման ուղղութեամբ:
յիշեցնենք, որ NEWS.am-ն արդէն տեղեկացրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Իւովանովիչը եւս մեկնելու է Թուրքիա

0 Պատգամ: