ՀՅԴ. –
«Սերժ Սարգսեանը գնում է Տէր-Պետրոսեանի ճանապարհով»
14:15 / 08.09.2009
«Վախենամ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը գնում է առաջինի՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի ճանապարհով, եւ մտադիր է իրականացնել այն, ինչ մտադիր էր անել Տէր-Պետրոսեանը»։ Այսօր կայացած ասուլիսում յայտարարել է Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուիչ Հրանտ Մարգարեանը՝ խօսելով հայ-թուրքական յարաբերութիւնների վերջին գործընթացների վերաբերեալ:
Նա ընդգծեց, որ հարցը շատ աւելի խորն է, քան պարզապէս հայ-թուրքական դիւանագիտական յարաբերույիւնների հաստատումը: Խօսքը գնում է այն մասին, որ արձանագրութիւնների ստորագրումը կը զրկի մեր սերունդներին յաւակնել Թուրքիայի հետ յարաբերութիւններում ունեցած օրինական իրաւունքներից, կթ խափանի Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, ինչը, վերջիվերջոյ, կը յանգեցնի ազգային պառակտման: Հրանտ Մարգարեանը նշեց, որ այսօր իշխանութիւնների եւ քաղաքական ուժերի առաջնահերթութիւնը հէնց ազգային պառակտումից խուսափելն է: «Ժողովուրդը պէտք է վճռական „ոչ“ ասի այդ արձանագրութիւններին եւ կարողանայ ազդել իշխանութիւնների յետագայ քայլերի վրայ, որ Լեռնային Ղարաբաղում յաղթած սերունդը կը վարկաբեկւի»,- յայտարարեց նա:

0 Պատգամ:
Post a Comment