Ռուսաստանը դէմ է Իրանի մեկուսացմանը



15:01 / 08.09.2009
Ռուսաստանը հանդէս է գալիս Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դէմ։ Այս մասին այսօր, սեպտեմբերի 8-ին մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է Ռուսաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան ղեկավար Սերգեյ Լաւրովը։
«Այստեղ գոյութիւն չունի որևէ այլ լուծում, բացի բանակցայինից ու քաղաքական-դիւանագիտականից»,- յայտարարել է Լաւրովը՝ ընդգծելով, որ խօսք պէտք գնայ «տարածաշրջանային համատեքստում համալիր լուծման մասին»։
«Թեհրանի վարքագծի որ կողմին էլ որ դա առնչւի, նրա մտադրութիւնների ձևաւորման վրայ դրսից ազգելու լաւագոյն միջոցը ոչ թէ մեկուսացումն է, ոչ թէ ուժի կիրառման սպառնալիքներն են, այլ լիամասշտաբ ներգրաւումը համագործակցութեան մէջ»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով, որ յարակից տարածաշրջանում եւ աշխարհում կայունութեան ու անվտանգութեան պահպանման հարցում ընդհանուր առմամբ էական արդիւնքների կարելի է հասնել միայն նման ձեւով։
Ըստ նրա, Իրանի մասնակցութիւնը «Եւրոպայի էնէրգետիկ գործերում» կարող է ընձեռել «իրերին առաւել պատասխանատու եւ համալիր հայեացքով նայելու» հնարաւորություն"։
«Պատմութիւնը, այդ թւում եւ վերջերս կատարւածը, ցոյց է տալիս, որ իրաւական դաշտի ցանկացած խզում յղի է անկանխատեսելի, յաճախ աղէտալի հետևանքներով, որոնք խեղաթիւրում են ներքին զարգացման գործընթացը եւ հետ են մղում յեղափոխական շարժումների առաջնորդների յայտարարած նպատակներին հասնելու գործընթացը»,- հաւաստել է Լաւրովը։

News.am

0 Պատգամ: