Հայկական ԱԷԿ-ը՝ սպառնալի՞ք Վրաստանի համար
13:54 / 07.09.2009
Հայաստանում գործող ատոմակայանը սպառնալիք է ստեղծում նաեւ Վրաստանի համար: Այդ մասին վրացական «Ախալի թաոբա» թերթին յայտարարել է վրացի ֆիզիկոս Միխեիլ Կավիլաձէն:
Նրա խօսքերով, ատոմակայանը հնացել է, եւ այդ պատճառով էլ բաւական բարձր է վթարի հաւանականութիւնը: Ելնելով դրանից՝ ռադիացիայի արտահոսքի դէպքում, ինչպէս կարծում է գիտնականը, սպառնալիքի տակ կը յայտնւի ողջ տարածաշրջանը, քանի որ ռադիացիան կտարածւի ողջ տարածաշրջանով, այդ թւում եւ Վրաստանով: Միեւնոյն ժամանակ Հայաստանը նախատեսում է մինչեւ 2016թւականը 1200 ՄՎտ հզօրութեամբ նոր ատոմային բլոկ կառուցել, որի շահագործման ժամկէտը 60 տարի է:
Այն համալրւած է լինելու անվտանգութեան պասիւ համակարգերով, իսկ ատոմային վառելիքի լիցքաւորումը կազմելու է նւազագոյնը 18 տարի:
Հայաստանի համար նոր ատոմակայանի նախագծին, որի արժէքը կազմում է 4 միլիարդ դոլար, մասնակցում են այնպիսի խոշոր ներդրողներ, ինչպիսին է Զարգացման եւրասիական բանկը:
Հայաստանի համար նոր ատոմակայանի նախագծին, որի արժէքը կազմում է 4 միլիարդ դոլար, մասնակցում են այնպիսի խոշոր ներդրողներ, ինչպիսին է Զարգացման եւրասիական բանկը:
News.am
0 Պատգամ:
Post a Comment