Րաֆֆի Յովհաննիսեանը հրաժարւել է պատգամաւորական մանդատից
17:45 / 07.09.2009
Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր, «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը հրաժարւել է իր մանդատից: Այդ մասին NEWS.am-ին յայտնի է դարձել մերձկուսակցական աղբիւրներից:
Կուսակցութիւնում ոչ հերքում, ոչ հաստատում են նորութիւնը: Մինչ այդ Ր.Յովհաննիսեանը հրաժարւել էր կուսակցութեան ղեկավարի եւ խորհրդարանական խմբակցութեան ղեկավարի պաշտօններից: Նշենք, որ ոչ պաշտօնական տւեալներով, այսօր պատգամաւորական մանդատից հրաժարւել է նաեւ մարտի 1-ի գործով հետախուզման մէջ գտնւող եւ օրերս իրաւապահներին յանձնւած ու ստորագրութեամբ ազատ արձակւած Խաչատուր Սուքիասեանը:

0 Պատգամ:
Post a Comment