Քաղաքագէտ Լեւոն Մելիք-Շահնազարեան՝
Հայ-թուրքական արձանագրութիւնները անընդունելի են հայկական կողմի համար
ԵՐԵՎԱՆ, , ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Թուրքիայի կոմից նախաստորագրւած արձանագրութիւններում ամրագրւած դրոյթները անընդունելի են հայկական կողմի համար: Նման կարծիք յայտնեց սեպտեմբերի 4-ի ասուլիսում քաղաքագէտ Լեւոն Մելիք-Շահնազարեանը:
Ըստ նրա, այդ փաստաթղթերը կողմերը կարող են իւրովի մեկնաբանել: Նրա կարծիքով, արձանագրութիւններում անուղղակիօրէն առկայ են Թուրքիայի նախապայմանները: Քաղաքագէտի կանխատեսմամբ, առաջիկայում սպասւում է մեծ ակտիւացում ղարաբաղեան հիմնախանդրի կարգաւորման գործընթացում:
«Թուրքիան այդ արձանագրութիւնները օգտագործում է որպէս ճնշման լծակ համանախագահող երկրների վրայ: Սպասւում է նաեւ ճնշում հայկական կողմի վրայ` որոշ պայմանաւորւածութիւններ ձեռք բերելու նպատակով»,- ասաց նա:
Քաղաքագէտ Ալեքսանդր Մանասեանի կարծիքով, Թուրքիան, օգտագործելով այդ արձանագրութիւնները, փորձելու է հետագայում դառնալ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի ակտիւ մասնակիցը:
Քաղաքագէտ Ալեքսանդր Մանասեանի կարծիքով, Թուրքիան, օգտագործելով այդ արձանագրութիւնները, փորձելու է հետագայում դառնալ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի ակտիւ մասնակիցը:
«Բայց հայկական կողմը պէտք է յայտարարի, որ այս փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հետ որեւէ կապ չունի»,- ասաց նա: Այսինքն, ըստ Ա.Մանասեանի, արձանագրութիւնների հայանպաստ լինելու հանգամանքը կախւած է հայկական կողմի դիւանագիտական եւ քաղաքական վարպետութիւնից:
Նա յիշեցրեց, որ գոյութիւն չունի իրաւական որեւէ փաստարկ, որով Բաքուն կը հիմնաւորի իր հաւակնութիւնները ԼՂՀ-ի նկատմամբ:
Հեղինակ` Արեւ Յակոբեան
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղեան
0 Պատգամ:
Post a Comment