ԴԻՏԱՆԿԻՒՆ -
«Միասնական» դիրքորոշում... .
Ինչ հարցեր են քննարկւելու հայ-թրքական ենթայանձնաժողովում, որը պէտք է ստեղծւի՝ համաձայն օրերս հրապարակւած հայ-թրքական յարաբերութիւնների մասին նախաստորագրւած արձանագրութիւնների:
Եթէ հաւատանք իշխանական կոալիցիայի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ Գալուստ Սահակեանին՝ ենթայանձնաժողովում քննարկւելու է միայն մեր պատմական յուշարձանները, եկեղեցիները, տեղանունները վերականգնելու հարցը:
Եթէ հաւատանք կոալիցիայի մի այլ անդամի՝ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան հրապարակած յայտարարութեանը, յանձնաժողովում հնարաւոր կը լինի քննարկել հայ-թրքական յարաբերութիւնների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թւում՝ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը:
«Մեր հասկացողութեամբ՝ կը քննարկենք ոչ թէ Ցեղասպանութեան լինել-չլինելու, այլ՝ միայն ճանաչման հարցը»,- ասել է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը:
Յիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդհանրապէս բացառում է ենթայանձնաժողովում Ցեղասպանութեան հարցի քննարկումը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը այս տարւայ ապրիլի 23-ին ամերիկեան «Wall street journal» թերթի հետ հարցազրոյցում դա հնարաւոր էր համարել՝ շեշտելով, որ եթէ նման առաջարկով հանդէս գայ թրքական կողմը, հայկական կողմը չի կարող արգելել:
Ինչո՞ւ են ՀՀ իշխանութեան ներկայացուցիչների տեսակէտները այսքան տարբեր՝ հայերիս համար գերկարեւոր այս հարցի շուրջ:
0 Պատգամ:
Post a Comment