Աշխարհը վաղուց գիտի` թուրքը ով Է...
Միամիտ ու պատմութիւնից երբէք դասեր չքաղող հայերս, մեր հազարամեայ պատմութեան ընթացքում չգիտեմ արդէն որերորդ անգամ, հերթական խարդաւանքին ենք զոհ գնում եւ այն աստիճան ընկնում մոլորութեան մէջ, որ համաձայնում ենք յստակեցնել պատմական աներկբայ մի իրողութիւն, որ յստակեցման կարիք բնաւ չունի:
Քիչ է մնում` խելագարւես այն մտքից, որ հայերը համաձայն են Ցեղասպանութեան փաստն ուսումնասիրող յանձնաժողովի ստեղծմանը:
Հարց է առաջանում` կարո՞ղ է էդ համաձայնողներն էլ են կասկածում: Սակայն երբ հարցնում ես, ասում են` «Չէ, այ մարդ, չենք կասկածում, բայց միջազգային մակարդակի մասնագէտների, պատմաբանների ներգրաւումը թոյլ կտայ, որ յետոյ նրանք աշխարհին բացատրեն, որ` այո, եղել է, որ թուրքը, այո, ընդունակ է նման վայրագութեան»:
Ասենք մոլորեալներին, որ աշխարհը վաղուց` թուրքական ցեղերի յայտնւելուց ի վեր, գիտի, թէ ով է թուրքը, ու շատ լաւ գիտի, որ նա ընդունակ է դրան, ընդունակ է մարդկային մարմին հօշոտելու:
Մի՞թե այնքան դժւար է հասկանալ, որ աշխարհի ցանկացած պետութիւն, որ անգամ չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, գոնէ կասկածի տակ չի էլ դրել այդ պատմական իրողութիւնը:
Ոչ մի դիւանագէտ ու քաղաքագէտ, երկրի ղեկավար ու օրէնսդիր չի մտածում` թուրքն ընդունա՞կ էր ցեղասպանութեան, թէ՞ ոչ: Ուստի, պարոնայք, ո՞ւմ ենք ուզում ապացուցել եւ ի՞նչ...
Աշխարհի ժողովուրդներն իրենց յանճարների լեզւով վաղուց են յայտնել սեփական կարծիքը թուրքերի մասին: Ներկայացւող քաղւածքները` աշխարհահռչակ գրողների յայտնի գործերից, միայն չնչին մասն են նմանօրինակ բնութագրումների...
Ֆերէնց Մորա. «Կախարդական մուշտակը»
Մի մեխով էլ կարելի է լաւ խաղալ, էլ ուր մնաց` մի արկղ մեխով: Ամենամեծ մեխի անունը դրեցի «Արիւնախում թուրք» ու հսկայ մեխով դրա գլխին յատկապէս ուժեղ էի խփում:

Ագաթա Քրիստի. «Արեւելեան ճեպընթացը»
Պուարոն արդէն ամէն, ամէն ինչ լսել էր միսիս Հաբբարդի դստեր մասին: Այն մասին, որ նրա ամուսինն աշխատում է ամերիկեան մեծ քոլէջում, եւ որ միսիս Հաբբարդն առաջին անգամ է մեկնել Արեւելք, եւ թէ նա ինչ կարծիքի է թուրքերի, նրանց կեղտոտութեան, նրանց սարսափելի ճանապարհների մասին:

Վիլիամ Շեքսպիր. «Ռիչարդ Երրորդ»-
Գլոստեր, ի՞նչ է, չլինի՞ մեզ թուրք են կարծում կամ թէ անհաւատ, ինչպէ՞ս կարող էինք մենք առանց դատի այս չարագործի գլուխը կտրել:
Վիլիամ Շեքսպիր. «Օթելլօ»Եագո.-
Ճիշտ է, թուրք դառնամ, թէ սուտ եմ ասում:

Ալբերտ Մորավիա. «Միջնորդը»
Նա ուշադիր զննեց ամէն մի մանրուք, յետոյ առանց ձեւականութեան իշխանուհուն ասաց.- Սա կեղտոտ շնաբուն է, Միլանում սա կօգտագործէին որպէս լւացքատուն, եւ ասել, թէ հինգ միլիոն արժէ, նոյնն է, թէ ինձ թուրք անւանել:
Ջաք Լոնդոն. «Մեծ տան փոքրիկ տիրուհին»
Ձեր բարոյականութեան հարցն ինձ չի վերաբերում: Թէկուզ մորմոն լինէք կամ թուրք:

Գաբրիէլ Գարսիա Մարկէզ. «Հարիւր տարւայ մենութիւն»
Նախկինում, մտածում էր նա, քանի դեռ Աստւած չէր սկսել ամիսները, տարիները հաշւելիս խարդախել, ինչպէս թուրքերը` մէկ եարդ կտաւ չափելիս, ամէն ինչ այլ կերպ էր:
Բրանկօ Չոպիչ. «Իմ հեռու ամուսնութիւնները»
Խիստ հայր Լազարն անասուն էր, ներիր, Աստւած, ասես թուրք լինէր:

Լեոնիդ Անդրէեւ. «Նահանգապետը»
Չէ՞ որ նրանք թուրք չեն: Նրանք մեր ազգից են` ռուսներ են, բոլորն իւաններ են ու իմ անւանակից` պիւտրներ, իսկ ես նրանց վրայ կրակել եմ, ոնց որ թուրքերի վրայ:
...Որպէս պետական գործիչ, դու պէտք է հասկանաս, որ պետութեան մէջ ամենից առաջ կարգ ու կանոն պէտք է լինի, եւ ով էլ որ խախտի այն, միեւնույն է: Թէ ես էլ խախտեմ, դու պարտաւոր ես կրակել ինձ վրայ, ինչպէս թուրքի վրայ:

Արթուր ՄԿՐՏՉԵԱՆ
«ԵՐԿԻՐ»

0 Պատգամ: