«ՊԷՏՔ ՉԷ ԿՈՒՐԱՆԱԼ ՈՍԿՈՒ ՓԱՅԼԻՑ»



'Արձանագրութիւնների կէտերը ոչ մի բան չեն որոշում: Մեզ համար շատ կարեւոր է Ցեղասպանութեան խնդիրը Թուրքիայի կողմից ճանաչելը, եւ եթէ ուրիշ մօտեցում ընդունելի չէ, ապա այս փաստաթղթերը նայելն ընդհանրապէս անիմաստ է. փաստաթղթի մասին կարելի է խօսել այն ժամանակ, երբ հասարակութիւնն ասի, որ կարելի է խօսել Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու մասին:


Թէ չէ՝ փաստաթուղթը պարզ փաստաթուղթ է եւ ոչ մի սպեցիֆիկ բան չի պարունակում յատուկ Հայաստանի կամ Թուրքիայի համար։- Երէկ Սոցիալիստական կոնֆերանսի՝ հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ կազմակերպած քննարկման ժամանակ խօսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրւած արձանագրութիւնների մասին՝ կարծիք յայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի խորհրդական, քաղաքագէտ Մանւէլ Սարգսեանը:
Ի հեճուկս այս կարծիքի՝ ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Վահան Շիրխանեանը գտնում է. 'Անվիճելի է, որ հրապարակւած արձանագրութիւնները Հայաստանի դիւանագիտութեան լիարժէք պարտութիւնն են':
Նա հարց է հնչեցնում՝ 'Ի՞նչ է սա մեզ տալու անվտանգութեան տեսակէտից', ու խորհուրդ տալիս՝ 'պէտք չի կուրանալ ոսկու փայլից, նաւթի հոտից, Ամստերդամի ազատութիւնից': Նա արձանագրում է, որ Հայաստանն այսպիսով դուրս է մնում ՀԱՊԿ-ից, եթէ Հայաստանի սահմանից դուրս են բերւում ռուսական զօրքերը, փակւում են ռուսական ռազմաբազաները:
'Եթէ ես լինէի Նալբանդեանի տեղը, ապա կասէի՝ եթէ ես հանում եմ ռուսական զօրքը, Թուրքիան պէտք է հանի ՆԱՏՕ-ի զօրքը իր տարածքից, եթէ դուք գտնում եք, որ Ղարաբաղից պէտք է հայկական զօրքերը դուրս գան, ուրեմն Կիպրոսից էլ պէտք է թուրքական 40 հազարանոց զօրքը դուրս գայ, որովհետեւ եթէ երկու պետութիւն իրար հետ պայմանագիր են կնքում, պէտք է հայէլային սկզբունքով կնքւի',- ասում է Վահան Շիրխանեանը:



«ԱՌԱՒՕՏ»

0 Պատգամ: