Մաթիւ Բրայզայի կինը բացել է բոլոր խաղաքարտերը ղարաբաղեան կարգաւորման եւ հայ-թուրքական մերձեցման վերաբերեալ



15:31 / 05.09.2009

Հայ-թուրքական սահմանի բացումը լիուին համապատասխանում է Արեւմուտքի շահերին, Հայաստանի՝ Ռուսաստանից եւ Իրանից ունեցած կախւածութեան նւազմանը, ինչին երկար տարիներ չէր կարողանում հասնել ԱՄՆ-ը՝ չնայած այդ երկրին հսկայական օգնութիւն տրամադրելով:
Այդ մասին յայտարարել է ճանաչւած փորձագէտ, Վաշինգտոնում Հադսոնի ինստիտուտի ղեկավար Զոյնո Բարանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մաթիւ Բրայզայի կինը «Թուրան» գործակալութեանը տւած հացազրոյցում:
«Հայ-թուրքական սահմանի նախանշւած բացումը կը մօտեցնի Հայաստանին Արեւմուտքին, թոյլ կը տայ այլընտրանքային գործընկեր ունենալ՝ Ռուսաստանի եւ Իրանի փոխարեն: Դա թոյլ կը տայ հայերին եւ թուրքերին միասին դիմել սեփական անցեալին եւ փորձել բարելաւել համատեղ ապագան»,- յայտարարել է Բարանը:
Նրա խօսքերով, Ադրբեջանի շահերը հաշւի են առնւում եւ առնւելու են պաշտօնական Անկարայի կողմից՝ Կովկասեան տարածաշրջանի, այդ թւում նաեւ հայ-թուրքական մերձեցման բոլոր հարցերի վերաբերեալ որոշում ընդունելու ժամանակ:
Նա պնդել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը կապահուի բոլոր կողմերի զգուշութիւնը, կօգնի բարձրացնել Հարավկովկասեան տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը:
«Ես գիտակցում եմ Ադրբեջանի անհանգստութիւնը, ինչը հասկանալի է նաեւ շատերի համար Թուրքիայում: Սակայն չեմ հաւատում, որ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ կանի:

Դա ոչ միայն ռազմավարական յարաբերութիւների եւ Թուրքիայի տարածքով Ադրբեջանի էնէգառեսուրսների աճող տարանցման պատճառով, այլեւ երկու ժողովուրդների կապւածութեան»,- նշել է ամերիկացի համանախագահի կինը:
Դրա հետ մէկտեղ, նա գրեթէ բաց տեքստով յայտարարել է, թէ առաջիկայ ամիսներին պէտք է սպասել ճեղքման ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում: «Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցութիւններից յետոյ կողմերը խօսում են մինչեւ տարեվերջ սահմանների բացման մասին: Դա արագացում կը հաղորդի ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւններին՝ դրանք աւելի արդիւնաւէտ դարձնելով:
Ներկայիս համաձայութիւնը կարող է վկայել կողմերի՝ հակամարտութիւնը լուծելու ցանկութեան մասին: Առաջիկայ մի քանի ամիսներին բոլոր երեք կառավարութիւնները (Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի) ձգտելու են լուծել այդ շատ դժւար եւ կարեւոր հարցերի փաթեթը: Դա թոյլ կը տայ տարածաշրջանին այլեւս չդառնալ փոխադարձ մեղադրանքների եւ սպառնալիքների թատերաբեմ»,- յայտարարել է Զեյնո Բարանը:

0 Պատգամ: