Թուրքիան Հայաստանից հիմա էլ իրաւական երաշխիքներ է ուզում
12:41 / 27.01.2010
Թուրքիան Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Սահմանդրական դատարանի որոշման մէջ անընդունելի կէտերի կապակցութեամբ որոշել է իրաւական երաշխիքներ ստանալ Հայաստանից:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարութիւնը իրաւական երաշխիքների հետ կապւած խնդրի շուրջ արդէն սկսել է աշխատանքներ ԱՄՆ-ի եւ գործընթացում միջնորդ հանդիսացող Շւէցարիայի հետ:
Չնայած Հայաստանի կողմից արած յայտարարութեան, որ ՍԴ-ի որոշումը չի ազդի գործընթացին` Թուրքիան ցանկանում է այդ կապակցութեամբ Երեւանից իրաւական մի փաստաթուղթ ստանալ: Թուրքիան իր հերթին պատրաստում է իրաւական մի փաստաթուղթ, որտեղ կներկայացւի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման եւ ստորագրւած արձանագրութիւններում անհամապատասխանելի կէտերի առկայութիւնը:
Անկարան ցանկանում է, որ ԱՄՆ-ն եւ Շւէցարիան եւս դառնան այս գործընթացի մասնակից: Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ զրոյցում Դաւութօղլուն նշել է, որ Թուրքիան Երեւանից առանց գրաւոր իրաւական ձեւակերպմամբ փաստաթուղթ ստանալու` չի վաւերացնի արձանագրութիւնները:
Անկարան խնդրոյ առարկայ իրաւական աշխատանքների հետ կապւած կդիմի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Եւրամիութեանը: Թուրքիան կը փորձի ներկայացնել, թէ ինչպէս է Հայաստանը փորձում խուսափել արձանագրութիւններից: Հայաստանի ՍԴ-ի որոշումը Հայաստանի իշխանութիւններին պարտաւորեցնում է Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը շարունակել ամբողջ աշխարհում, ինչը ամրագրւած է Հայաստանի Անկախութեան հռչակագրում: Անկարան այս կէտին կտրուկ արձագանքեց: Թուրք դիւանագէտները համարեցին, որ այդ կէտը հակասում է արձանագրութիւնների տառին եւ ոգուն եւ պահանջեցին հաւատարիմ մնալ ստորագրւած արձանագրութիւնների տեքստին: Դիւանագիտական աղբիւրները նաեւ պնդում են, որ արձանագրութիւններում կայ կէտ պատմական համատեղ ենթայանձնաժողով ստեղծման վերաբերեալ եւ դարասկզբի իրադարձութիւնների ուսումնասիրութիւնը թողնւելու այդ յանձնաժողովի իրաւասութեանը, եւ այս տեսակէտից Հայաստանի ՍԴ-ի որոշումը հակասում է արձանագրութիւններին, գրում է թուրքական Zaman-ը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment