Իգդիրում յուզումներ են՝ քաղաքի քուրդ քաղաքապետի ձերբակալութիւնից յետոյ
12:57 / 26.01.2010
Թուրքիայի Իգդիրի քուրդ քաղաքապետի եւ նրա ութ կուսակից ընկերների ձերբակալութիւններից յետոյ քաղաքում շարունակւում է լարւածութիւնը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան Իգդիրից ընտրւած պատգամաւոր Փերվին Բուլդանը Իգդիրի իրենց կուսակցութեան գրասենեակի առաջ հանդէս է եկել յայտարարութեամբ՝ քննադատելով իշխանութիւններին, որ վերջիններս ժողովրդի կամքին պատասխանում են ձեռնաշղթաներով։ «Ժողովրդավարական նախաձեռնութիւններից խօսողները աշխատում են քրդերին ոչնչացնել, իսկ ընտրւած քաղաքապետերին բանտեր են նետում»,-նշել է քուրդ պատգամաւորը։
Պատգամաւորի ելոյթից յետոյ հաւաքւած քրդերը փորձել են երթ կազմակերպել, սակայն ոստիկանութիւնը արգելել է, որից յետոյ հաւաքւածները, բաժանւելով խմբերի, քարկօծել են ադրբեջանցիներին պատկանող խանութներն ու տաղաւարները։ Քրդերի հետ փողոցներում փայտերով ու մահակներով մարտի մէջ են մտել ազգայնականները։ Ոստիկանութեանը յաջողւել է մեծ դժւարութեամբ դադարեցնել բախումները եւ ձերբակալել 53 հոգու։ Կան վիրաւորներ նաեւ ոստիկանութեան շարքերում։
NEWS.am-ը յիշեցնում է, որ Յունւարի 21-ի առաւօտեան թուրքական ժանդարմերիան ձերբակալել է Իգդիրի քուրդ քաղաքապետ, «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան անդամ Մեհմեդ Նուրի Գիւնէշին։ Վերջինս Մեղադրւում է PKK-ի (Քրդական բանւորական կուսակցութիւն) հետ կապեր ունենալու մէջ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment