Ռուսաստանը հումքի տեսքով Հայաստանին 100 միլիոն դոլար վարկ է տրամադրում


18:32 / 23.01.2010
Հայաստանում ադամանդագործութեան զարգացման համար Ռուսաստանը հումքի տեսքով 100 միլիոն դոլարի վարկ է տրամադրում։
Այս մասին Յունւարի 23-ին կայացած ասուլիսում յայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանը՝ աւելացնելով, որ վարկի տրամադրման բանակցութիւնները ընթանում են։ «Յոյս ունենք, որ այդ ծրագիրը կիրականացւի: Խնդրել ենք նաև յաւելեալ 20 մլն դոլար վարկ ուղղակի ընկերութիւնների կողմից ադամանդի հումքի գնման շրջանակներում, որ մասնաւոր ընկերութիւնները կարողանան անմիջապէս АЛРОСА հետ աշխատել»,- նշեց Տ. Դաւթեանը: Նախարարի խօսքով՝ ադամանդագործութիւնը Հայաստանի տնտեսութիւնում մի քանի տարի առաջ լոկոմոտիվի դեր էր խաղում, եւ կազմում էր արտահանման 40 տոկոսը: Տ. Դաւթեանի խօսքով, վարկի շնորհիւ արդէն մօտ երեք տարի անկում ապրած ադամանդագործութեան ոլորտը կրկին կը սկսի զարգանալ։
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: