Սերգէյ Նարիշկին.– Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական փոխշահաւէտ յարաբերութիւնները
19:25 / 23.01.2010
Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական փոխշահաւէտ յարաբերութիւնները: Այս մասին Յունւարի 23-ին յայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգէյ Նարիշկինը` հանդէս գալով Բաքւում կազմակերպւած ցուցահանդէսին:
«Ռուսաստանում բարձր են գնահատում ռազմավարական փոխշահաւէտ յարաբերութիւնները Ադրբեջանի հետ, որի հիմքում դրւած է ակտիւ քաղաքական երկխօսութիւնը, աւանդական տնտեսական սերտ կապերը եւ արդիւնաւէտ հումանիտար համագործակցութիւնը»,-յայտարարել է Նարիշկինը:
Վերջինիս ադրբեջանցի գործընկեր Ռամիզ Մեհտիեւը նշել է, որ երկրները կարող են ստեղծել իրենց ապագան` յենւելով երկկողմ յարաբերութիւնների պոտենցիալի վրայ:
«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ յարաբերութիւնները շատ խորը եւ պատմական հիմքեր ունեն: Մեր երկրների յարաբերութիւնների մէջ կարեւոր դեր են խաղում ոչ միայն տնտեսական ռեսուրսները, այլեւ մարդկային պոտենցիալը»- յայտարարել է Մեհտիեւը:
Ուրբաթ Բաքւում բացւել է հումանիտար համագործակցութեան առաջին ռուս-ադրբեջանական համաժողովը , որի կազմակերպիչները երկրի պետական գերատեսչութիւններն են: Համաժողովի ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւնների զարգացման, ինչպէս նաեւ երկու երկրների քաղաքական կառոյցների, քաղաքացիական հասարակութեան, մասնագիտական միաւորումների եւ ստեղծագործական խորհուրդների փոխգործակցութեան հարցերը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment