Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին պէտք է հէնց սկզբից մասնակցէր
17:54 / 27.01.2010
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեակովի յայտարարութիւնը, թէ Հայաստանին եւ Ադրբեջանին երկու շաբաթ ժամկէտ է տրւում՝ յայտնելու իրենց առաջարկները Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ դեռեւս համաձայնութեան չեկած դրոյթների շուրջ, կարելի է կողմերի վրայ իբրեւ ճնշում դիտարկել»,-
NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։
Նրա խօսքով, այս կերպ փորձ է արւում ինչ-որ ժամկէտներում ինչ-որ բաներ պարտադրել հակամարտող կողմերին. «Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմից դուրս գտնւել, Մինսկի խումբը գիտակցում է, որ պէտք է անի ամէն բան՝ կողմերին հանդիպեցնելու եւ նրանց տեսակէտներն իրար մօտեցնելու համար»,- նշեց Կիրօ Մանոյեանը՝ աւելացնելով, որ եթէ Ադրբեջանն ի վերջոյ համաձայնի Ղարաբաղի կագավիճակի ձեռքբերման հարցում, Հայաստանի վրայ ճնշումն աւելի կը մեծանան։
Անդրադառնալով այն փաստին, որ Մադրիդեան փաստաթղթի ներածական մասում ամրագրւել է հետագայ բանակցութիւններում Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան անհրաժեշտութիւնը, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատուն համոզմունք յայտնեց, որ դրա մասին Մինսկի խմբի համանախագահներն յայտարարում էին նաեւ սրանից առաջ եւ այժմ միայն վերահաստատում են իրենց այդ յայտարարութիւնը. «Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին պէտք է հէնց սկզբից մասնակցէր՝ մինչեւ Մադրիդեան սկզբունքների որդեգրումը։ Այժմ այդ մասնակցութիւնն այդքան էլ օգտակար չէ»,- ամփոփեց Կիրօ Մանոյեանը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment