ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ՄԷՋ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՈՅՈՒԹԵԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹ ԵՆ
Հայաստանի արտաքին գործերի գերատեսչութիւնը անհրաժեշտ չի համարել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Նալբանդեանի եւ Դաւութօղլուի հեռախօսազրոյցի մասին սեփական հաղորդագրութեան մէջ ներառել նաեւ թուրք գործընկերոջ ասածները, քանի որ դրանք արդէն տարածւել էին թուրքական ԱԳՆ-ի հաղորդագրութեամբ:
Երէկ արտաքին քաղաքական տարւայ ամփոփումից յետոյ լրագրողների հարցերին ի պատասխան այսպէս յայտարարեց նախարար Էդւարդ Նալբանդեանը:
«Թուրքերի պնդումները, թէ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նախապայմաններ կամ հակասում է այս Արձանագրութիւններին եւ կամ այս Արձանագրութիւնների մէջ ինչ-որ փոփոխութիւններ են մտցւել հայկական կողմից, ու Հայաստանը հետամուտ չէ Արձանագրութիւնների տառին եւ ոգուն, անհեթեթութիւն են, չեն համապատասխանում իրականութեանը», յայտարարեց Նալբանդեանը:
Նրա հաստատմամբ, Հայաստանը հետամուտ է Արձանագրութիւնների տառին եւ ոգուն եւ պատրաստ է ընթանալ առաջ` առանց նախապայմանների կեանքի կոչելու Արձանագրութիւնները: «Մենք յոյսով ենք, որ թուրքական կողմը նոյնպէս կը յարգի եւ հետամուտ կը լինի այն պայմանաւորւածութիւններին, որոնք ձեռք են բերւել եւ որոնք արտացոլւած են այս Արձանագրութիւններում, առանց նախապայմանների եւ արագ, առանց ձգձգումների կը գնայ այս պայմանաւորւածութիւնների վաւերացմանը եւ իրագործմանը: Ասել, թէ Հայաստանը ձգձգում է վաւերացման գործընթացը, դա էլ է անհեթեթութիւն», կրկնեց արտգործնախարարը:
Նալբանդեանը շեշտեց, որ Թուրքիայում հոկտեմբերից սկսւած վաւերացման գործընթացը փաստօրէն կանգ է առել, Արձանագրութիւնները խորհրդարան ուղարկելուց յետոյ: Մինչդեռ, ըստ նախարարի, Հայաստանում ընթանում է իր հունով եւ դրա մասին է խօսում նաեւ Սահմանադրական դատարանի որոշումը, որ կատարւել է անգամ սահմանւած ժամկէտից մէկ ամիս առաջ:
«Մենք յոյսով ենք, որ արհեստական յօրինւած պատրւակները թուրքերը չեն փորձի բերել որպէս այս արձանագրութիւնները չվաւերացնելու ինչ-որ պատճառ», նշեց նախարարը, աւելացնելով, որ ձախողման դէպքում պատասխանատւութիւնը հայկական կողմի վրայ բարդելու փորձերը, որն անում է Թուրքիան, չեն ընդունւի միջազգային հանրութեան կողմից: Նալբանդեանն աւելի հեռու գնաց. «Այն պնդումները, որոնք արւում են թուրքական կողմից, չեմ կարծում, որ դրանց որեւէ մէկը կարող է հաւատալ Թուրքիայից դուրս, անգամ Թուրքիայում չեմ կարծում, որ բոլորն են հաւատում այդ պնդումներին»:
«Եթէ Թուրքիան պատրաստ չլինի Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացմանը, եթէ շարունակի բանակցութիւններ վարել նախապայմաններ դնելով, շաղկապել յարաբերութիւնների բարելաւման գործընթացն այլ հարցերի հետ, շարունակի խոչընդոտել գործընթացին, ապա չի բացառւում բանակցութիւնների ձախողման հնարաւորութիւնը», նշեց Նալբանդեանը: Իսկ թէ որքանով է հաւանական ձախողումը, Նալբանդեանը կանխատեսումներ չարեց, յիշեցնելով այն մօտեցումը, թէ պէտք չէ կանխատեսել, որ յետոյ էլ կարիք լինի բացատրելու, թէ ինչու չիրականացան այդ կանխատեսումները: Ամէն դէպքում, Հայաստանն, ըստ Նալբանդեանի, յոյսով է, որ Թուրքիան կը վաւերացնի Արձանագրութիւնները:
«Ճառ ասել, թէ զանգ կախել»՝ Նալբանդեանը ընտրում է երկրորդը:
Երկուշաբթի Սոչիում տեղի կունենայ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցութեամբ: Թէ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ հանդիպումից եւ ընդհանրապէս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացից, նախարար Նալբանդեանը նշեց, որ Հայաստանը, նախ եւ առաջ, շնորհակալ է այն ջանքերի համար, որ գործադրում է Ռուսաստանի նախագահը:
«2009 թւականին բաւական ինտենսիւ բանակցութիւնների տարի էր, վեց հանդիպում եռանախագահների կողմից կազմակերպւած եւ երեք եռակողմ` Ռուսաստանի նախագահի նախաձեռնութեամբ. այսինքն՝ 9 հանդիպում: Մենք յոյսով ենք, որ այն դրական միտումները, դրական տեղաշարժը, որ սակայն բաւարար չէին 2009թ. բեկում արձանագրելու համար, կը պահպանենք նաեւ 2 թւականին», նշեց Նալբանդեանը:
Նրա խօսքերով, բանակցային գործընթացը գնում է իր հունով, եւ այս բանակցութիւնները ցոյց են տալիս, որ եթէ դրական դինամիկայ չլիներ, 9 անգամ նախագահները չէին հանդիպի:
Ինչ վերաբերում է պնդումներին, թէ պաշտօնական Երեւանը յաճախ չի արձագանքում Բաքւի յայտարարութիւններին, ապա, Նալբանդեանի ներկայացմամբ, շատ անգամ ադրբեջանցիներն են փնտրում արձագանքներ Հայաստանի յայտարարութիւններին եւ չեն գտնում, թէ ինչպէս պէտք է արձագանքել: «Չեմ կարծում, որ միշտ պէտք է փորձենք արձագանքել: Չնայած ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ կարծում են, թէ լեզւակռիւը կամ այսպէս ասած, ներողութիւն, պորտը տեղը դնելը հերոսութիւն է: Կարծում եմ, որ եթէ խօսքը վերաբերում է ճառ ասելուն, թէ զանգ կախելուն, ես կը նախընտրէի երկրորդը»:

ԱՂԱՒՆԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment