Հայն առաջին անգամ դարձել է Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ
15:54 / 22.01.2010
Կալիֆոռնիա նահանգի օրէնսդիր ժողովի եւ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտէի (ANCA) նախկին անդամ Պոլ Կրեկորեանն ընտրւել է Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում, հաղորդում է ԱՄՆ հայկական համայնքի «Asbarez» թերթը: «Պ.Կրեկորեանի ընտրութիւնը պատմական փաստ է ԱՄՆ Հայ համայնքի կեանքում, քանի որ առաջին անգամ է, որ Հայը դառնում է Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ: Մենք անկեղծօրէն շնորհաւորում ենք Պոլ Կրեկորեանին՝ ընտրւելու կապակցութեամբ»,- ասել է ANCA-ի անդամ Լերնա Շիրինեանը: «Նա հայ համայնքի իսկական ներկայացուցիչն էր օրէնսդիր մարմնում եւ սպասում ենք նրա հետ հետագայ համագործակցութեան»,- ասել է նա:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment