9-ԱՄԵԱՅ ՎՈՒՆԴԵՐԿԻՆԴԸ՝ MICROSOFT-Ի ՑԱՆՑԱՅԻՆ ԻՆԺԵՆԷՐ

Ծնունդով մակեդոնացի Մարկօ Չալասանը 6 տարեկանում դարձել է Microsoft ընկերութեան լիցենզաւորւած ցանցային ադմինիստրատոր, 8 տարեկանում՝ ստացել Microsoft Certified Professional-ի սերտիֆիկատ, իսկ 9-ում՝ յաջողութեամբ յանձնել քննութիւն և ստացել Microsoft Certified Systems Engineer-ի ցանցային ինժենէրի լիցենզիա:
Ներկայում Մարկոն իր ուժերը փորձում է մի ոչ առևտրային կազմակերպութիւնում՝ որպէս համակարգչային ցանցի ադմինիստրատոր: Փոքրիկ վունդերկինդը դասաւանդում է նաև իր դպրոցում: Այնտեղ նա համակարգչային գրագիտութեան դասեր է տալիս 8-11 տարեկան երեխաներին, որտեղ Մարկոյի տրամադրութեան տակ է 15 աշխատանքային սեղաններից բաղկացած համակարգչային սենեակը:
Хакер.ру-ի հաղորդմամբ՝ նրա տանը կայ 5 համակարգիչ, որոնք պատկանում են Մարկոյին և տղայի հօրը, որն աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Տղան համակարգչի առջև անցկացնում է օրական առնւազն 4 ժամ, թէև երբեմն ստիպւած է լինում աշխատել մինչև 10 ժամ: Հետաքրքիրն այն է, որ տղան չի խաղում համակարգչային խաղեր՝ դա համարելով ժամանակի անտեղի կորուստ:
Մարկոյին սիրած «աշխատանքով» զբաղւելու հնարաւորութիւն տալու համար դպրոցի տնօրինութիւնը նրա համար սահմանել է դպրոց յաճախելու ազատ գրաֆիկ: Երբեմն տղան զբաղւածութեան պատճառով դպրոց է յաճախում ամիսը մի քանի անգամ:
Մարկոյի վերջին նախագծերից է հեռուստատեսութեան աւելի բարձր մաքրութեան յաճախականութիւնների (ֆերեքանսների) փոխանցման ուղիների մշակումը կապի համեմատաբար թոյլ խողովակներով: Չնայած տղան մեծ ժողովրդականութիւն է վայելում հարազատ երկրում, սակայն երազում է մեկնել ԱՄՆ, որտեղ հնարաւորութիւն կունենայ ծանօթանալ բարձր տեխնոլոգիաների նորագոյն նւաճումներին և սերտացնել շփումը Microsoft-ի հետ:


«ԿԱՊԻՏԱԼ»

0 Պատգամ: