ԵԽԽՎ-ում Հայաստանի պատւիրակութիւնը պահպանում է քւէրակելու իրաւունքը
18:46 / 25.01.2010
Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում թէեւ չի հաստատւել Հայաստանի պատւիրակութեան կազմը, սակայն նա պահպանում է քւէարկելու իրաւունքը։
Այս մասին Յունւարի 25-ին յայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան նախագահ, Հանրապետական կուսակցութեան անդամ Դաւիթ Յարութիւնեանը։
Նրա խօսքով, հայկական պատւիրակութեան անդամները պահպանում են քւէրարկելու իրաւունքը եւ շարունակելու են մասնակցել նստաշրջանի աշխատանքներին, մինչեւ յանձնաժողովը Յունւարի 28-ին քննարկի պատւիրակութեան հարցը։
Յիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի հայկական պատւիրակութեան կազմը փոփոխութեան էր ենթարկւել Յունւարի 15-ին։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Յովիկ Աբրահամեանը մշտական պատւիրակութեան անդամների շարքերից հանել էր ընդդիմադիր «Ժառանգութիւն» կուսակցութեան անդամ Զարուհի Փստանջեանի անունը եւ հրաժարւել էր ֆինանսաւորել նրա հետագայ գործուղումները։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment