Ահմեդ Դաւուդօղլու.–
Անկարան վճռականօրեն է տրամադրւած Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործում
20:09 / 26.01.2010Հայ-թրքական յարաբերութիւնների կարգավւորման գործընթացի իրականացումը Թուրքիայի համար երեք նպատակ ունի. Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորում եւ բարիդրացիական կապերի հաստատում, հայ եւ թուրք ժողովուրդների նախապաշարմունքներից ազատագրում եւ խաղաղութեան ու կայունութեան հաստատում Կովկասում։ Այս մասին երեքշաբթի NTV հեռուստաընկերութեան ուղիղ եթերում յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւուդօղլուն։
«Մենք ուզում ենք, որպէսզի գործընթացը զարգանայ ստորագրւած արձանագրութիւնների տառին եւ ոգուն համապատասխան»,-յայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչութեան ղեկավարը՝ կոչ անելով Հայաստանին հետեւել հոկտեմբերին Շւէյցարիայում ստորագրւած Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած արձանագրութիւնների տառին եւ ոգուն։ Երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն ունի իր նպատակը, եւ Թուրքիան, ինչպէս նշել է Դաւուդօղլուն, «թոյլ չի տայ տապալել այդ գործընթացը»։
Թուրքիայի արտաքին գերատեսչութեան ղեկավարը կարեւորել է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի շարունակումը առանց նրան վնաս հասցնելու։ Նրա խօսքով՝ թուրքական կողմը սկսել է այս գործընթացը տեսնելով դրա հեռանկարը եւ յետ չի կանգնելու դրանից։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment