ՆՐԱՆՑ ՔԱՋՈՒԹԻՒՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԷՐ ԲԵՐԴԱՊԱՐԻՍՊՆԵՐԻՆ
Յունւարի 26-ին լրանում է Քարին տակի ճակատամարտի 18-րդ տարեդարձը։ Չնայած մասշտաբներով փոքր, բայց իր արժէքով, թշնամու դէմ կենաց եւ մահու գօտեմարտի ելած մեր տղաների ու գիւղի ողջ բնակչութեան ոգու արիութեան շնորհիւ այն իր եզակի եւ ուրոյն տեղն ունի մերօրեայ Աւարայրի հսկայ կտաւի համապատկերի վրայ։
Դա, յիրաւի, ճակատագրական մի ժամանակաշրջան էր, երբ լրիվութեամբ հայաթափելով Բերդաձորի ենթաշրջանի գիւղերը, վստահ սեփական ուժերի գերազանցութեան մէջ, հակառակորդը մտադիր էր «կայծակնային» մի ռազմագործողութեամբ ծնկի բերել մի բուռ քարինտակցիներին, ուրեմն եւ ճանապարհ բացել դէպի հանրապետութեան հարաւային հատւածը։ Նման բեմագրի իրականացման դէպքում ազերիների ուղիղ նշանառութեան տակ կը յայտնւէին Ասկերանի շրջանի Աւետարանոցի ենթաշրջանի բոլոր մեծուփոքր բնակավայրերը։
Յատուկ այդ ռազմագործողութեան մշակմանն իր անմիջական մասնակցութիւնն ունեցաւ Ադրբեջանի այն ժամանակւայ պաշտպանութեան նախարար Մամեդովը, որից յետոյ ազերական կողմը ռազմի դաշտ նետեց աւելի քան մէկուկէս հազար ասկեար ու սպա՝ չհաշւած թալանի պատրաստ խառնամբոխը, որ գալիս էր կանոնաւոր բանակի ստորաբաժանումների հետեւից, ինչպէս նաեւ զրահատեխնիկայ, որ անհրաժեշտութեան պահին պէտք է անկասելի հարւած հասցնէր մեր պաշտպանութեանը։

Սակայն ծրագիրը մնաց թղթի վրայ. ազերական ռազմական մեքենան ծանր պարտութիւն կրեց։ Յունւարի 26-ը Ադրբեջանի պաշտօնական եւ ոչ պաշտօնական լրատւամիջոցները համարեցին «արիւնօտ օր», Քարին տակի կիրճը՝ «Արիւնօտ ձոր»։ Ըստ այդ երկրի պետական հեռուստատեսութեան հաղորդագրութեան՝ այդ օրը սպանւել էր 136 ասկեար։ Բայց, աւաղ, գիւղի պաշտպաններից աւելի քան երկու տասնեակ քաջորդիներ իրենց կեանքը դրեցին հող հայրենիի ազատութեան զոհասեղանին...
* * *
Այսօր, տարիների հեռւից, մի յետադարձ հայեացք ձգենք, փորձենք վերաարժեւորել կատարւածը, ականատեսների ու մասնակիցների պատմածով վերականգնել ճակատագրական այդ ժամանակահատւածը, յականէ - յանւանէ յիշենք բոլոր նրանց, ում քաջութիւնը փոխարինեց բերդապարիսպներին, ու կռւեց յաղթանակը... 1991թ. նոյեմբերի 19-ին թշնամին ձեռնարկեց առաջին յարձակումն ու մատնւեց անյաջողութեան։
Ուղիղ մէկ ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին, Քարին տակի պաշտպանութեան արեւելեան ուղղութեամբ ազերիները մարտադաշտ նետեցին մեծ թւով հետեւակայիններ. գիւղի պաշտպանները կրկին աներեր էին։ Ապա հետեւեց դեկտեմբերի 28-ի երրորդ՝ հերթական յարձակումը. հակառակորդը փորձ արեց ամուր օղակի մէջ առնել «Խաչին սեռ» կոչւող բարձունքը։ Ալեոշա Վարդանեանի, Գառնիկ Առստամեանի, Ալեքսանդր Սարգսեանի եւ միւս քաջորդիների անվեհերութեան շնորհիւ գնդացրային այս միակ յէնակէտը մնաց անառիկ։

Կատաղած մէկը միւսին յաջորդած անյաջողութիւններից՝ 92-ի Յունւարի 8-ին ազերական մի ստւար ջոկատ, դարանակալելով Թոփխանա - Կապ ճանապարհահատւածում, դիմահար գնդակոծում է քարինտակցիների «ԿաՄԱԶ» մեքենան. զոհւում են կոլտնտեսութեան նախագահ Ռազմիկ Թեւոսեանը, վարորդ Ալեոշա Առուշանեանը, Փիրուզա Բաղդասարեանը, վիրաւորւում է Գրիշա Յովհաննիսեանը։
«Մեր դիրքերն ու ամրութիւնն են շօշափում,- սրանք գիւղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանեանի խօսքերն էին։ - Պէտք է առաւել աչալուրջ լինել, միաժամանակ՝ օգնական ուժեր խնդրել։ Երրորդ՝ խոշոր յարձակումը չի ուշանայ»։ Եւ ահա Յունւարի 25-ի լոյս 26-ի գիշերը ազերական օմոնի երկու գումարտակ գրեթէ շրջափակեց գիւղը։ Առջեւում հակառակորդի զօրախմբերն էին, նրանց թիկունքում՝ թալանչիները։
Վաղ առաւօտեան ձիւն տեղաց, բայց դա չխանգարեց թշնամու առաջին լայնամասշտաբ գրոհին։ Ժամը 5-ի մօտերքը հեռահար, մեծ ու փոքր տրամաչափի հրանօթների կրակային նախապատրաստութիւնից յետոյ, օմոնականները նետւեցին գրոհի։ Քարինտակցիները դիրքաւորւել էին 7 կարեւոր պահակակէտերում։ Մեր տղաներն ունէին ընդամենը 40 աւտոմատ, մէկ հաստոցային գնդացիր, մէկ ականանէտ՝ երեք ականով, ինչպէս նաեւ՝ ինքնաշէն նռնակներ, որսորդական հրացաններ։

Թշնամին, չկարողանալով հետեւակայինների ուժերով էական յաջողութեան հասնել, ստիպւած կէսօրին մարտադաշտ է նետում զրահատեխնիկան։ Երկու զրահամեքենայ Շուշիի ասֆալտապատ ճանապարհով փորձեցին իջնել գիւղ։ Մարտն անհաւասար էր, քարինտակցիները յետ նահանջեցին՝ միաժամանակ պայթեցնելով հակառակորդի զրահամեքենաներից մէկը։ Արդէն վառւում էր գիւղի ծայրամասային տներից մէկը, թալանչիներն իրենց սովորական «գործն» էին սկսել։
Բայց մէկ է՝ յետեւում գիւղն էր, խաղաղ բնակիչներն էին, ու որոշւեց այլեւս քայլ անգամ չնահանջել։ Գրեթէ օրհասական այդ պահին օգնութեան են հասնում հարեւան Շոշ, Սղնախ, Աւետարանոց, Սզնէք, Կարմիր գիւղ, Քռասնի բնակավայրերի ջոկատները։
Դաժան մարտում մէկը միւսի հետեւից զարկւեցին ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանեանը, Ալեոշա Վարդանեանը, Հենրիկ Ամիրջանեանը, Ալբերտ Աբաղեանը, Արշաւիր Մարգարեանը, Վոլոդեա Համբարձումեանը, Միշա Յովհաննիսեանը, միւսները, Երեւանից՝ Անուշաւան Յարութիւնեանը, Նորայր Մանասարեանը, երեւանաբնակ քարինտակցի Կարօ Առուշանեանը, Շոշից՝ Սեոման, Արմէնը, Ռոման, Սղնախից՝ Նարւէնը, Քռասնուց՝ Ռաֆիկը, Սզնէքից՝ Գրիշան, Ստեփանակերտից՝ Արսէնը։ Ազերական հրետակոծութիւնից սպանւեց նաեւ չորս կին։
Վիրաւորների թիւն անցնում էր 4 տասնեակից։ Փոքր-ինչ ուշ օգնութեան հասաւ նաեւ Աշոտ Ղուլեանը (Բեկոր)՝ իր տղաներով, եւ թուրք ազերին աստիճանաբար գիւղը երեք կողմից պաշարած իր ջոկատները յետ քաշեց՝ հասկանալով, որ գիւղի պաշտպանները մինչեւ վերջին մարդը կը զոհւեն, բայց հարազատ օջախը երբէք չեն լքի։

Դրանից յետոյ «Զաստաւից» մի քանի օր շարունակ ազերիները հրէտակօծում էին գիւղը։ Բայց այլեւս ուշ էր. սեփական արեան գնով քարինտակցիները մէկընդմիշտ նւաճել էին սրբազան այս հողի վրայ ապրելու իրենց իրաւունքը։ Նրանք բաց աչքերով գնացին ի մահ եւ ապրողներիս փոխանցեցին Արցախ աշխարհը կրծքով պաշտպանելու մեծ պատգամը։
Հայրենիքը բարձր գնահատեց տղաների սխրանքը. «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգեւատրւեցին Վաղարշակ Առուշանեանը, Ալեոշա Վարդանեանը (յետմահու), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Հենրիկ Ամիրջանեանը, Վագիֆ Պետրոսեանը, Գարիկ Առաքելեանը (յետմահու), Ալեոշա Աբրահամեանը, Արթուր Առաքելեանը։
Քսան հոգի արժանացան «Արիութեան համար», հետագայում 51 հոգի՝ «Շուշիի ազատագրման համար» մարտական մեդալների։ Կրկժանում ազերական կրակակէտերի վերացմամբ ու Քարին տակի յաղթանակով դրւեց ԼՂՀ Պաշտպանութեան բանակի յաղթարշաւի սկիզբը։
ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
0 Պատգամ:
Post a Comment