ԻՏԱԼԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՖԻԼՄ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2009 թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի MEDIASET հեռուստաընկերութիւնը իւրաքանչիւր կիրակի` «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակներում, հեռարձակում է Հայաստանի մասին պատմող պատմավաւերագրական տեսաֆիլմ:
Արդէն ցուցադրւել է 20 րոպէից աւելի տեւողութեամբ 8 հաղորդում` «Հայաստան» (Armenia), «Հայաստան. պատմութիւնը շարունակւում է Վենետիկում» (Armenia, la storia continua a Venezia), «Հայաստան. ինչպիսի՞ ապագայ» (Armenia, quale futuro?), «Հայաստան. մեծ չարիք» (Armenia, il grande male), «Հայաստան` մէկ եկեղեցի, մէկ ժողովուրդ» (Armenia, una chiesa un popolo), «Հայաստան. վանքեր» (Armenia, monasteri), «Պատմական դաշնագիր» (Storico accordo) եւ «Հայաստան. ճչացող քարերի երկիր» (Armenia: la terra delle pietre urlanti):
Ֆիլմը հնարաւոր է դիտել նաեւ MEDIASET հեռուստաընկերութեան http://www.video.mediaset.it/ կայքէջում. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնը:
Ֆիլմը հնարաւոր է դիտել նաեւ MEDIASET հեռուստաընկերութեան http://www.video.mediaset.it/ կայքէջում. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնը:
0 Պատգամ:
Post a Comment