Թուրքիայի խորհրդարանական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան անդամները այցելել են Պոլսոյ Հայոց Պատրիարքարան
20:03 / 23.01.2010
Թուրքական խորհրդարանի միակ քրդամէտ «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան (նախկին «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութիւն) անդամները այցելել են Ստամբուլում Հայոց եւ Յունաց Պատրիարքարաններ։
Թուրքական Haber7 լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Հայոց Պատրիարքարան են այցելել «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Նուրի Եամանը, պատգամաւորներ Սեբահաթ Թունջելը, Ուֆուք Ուրասը, Աքըն Բրդալը եւ կուսակցութեան Ստամբուլի նահանգային ղեկավար Հոսէյն Բարըշը։
Պոլսոյ Հայոց Պատրիարքարանում հիւրերին դիմաւորել է Պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշեանը։
Մամուլի համար փակ հանդիպումից յետոյ Նուրի Եամանը նշել է. «Մեր համայնքների ղեկավարների եւ տարբեր հասարակական կազմակերպութիւնների հետ սկսել ենք աշխատել, որ Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների, հալածեալների, արտաքսւածների եւ այլոց խնդիրները տեղափոխենք Թուրքիայի խորհրդարան։ Հանդիպելով Հայ եւ Յոյն համայնքների ղեկավարների հետ՝ ցանկացանք խնդիրների մասին առաջին ձեռքից տեղեկանալ»,-նշել է «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Նուրի Եամանը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment