Վարդան Խաչատրեան.–
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է անհնարինը՝ առաւելագոյնը ստանալու համար
15:52 / 25.01.2010
Ռազմականացման այն տեմպերը, որով այսօր առաջ է շարժւում Ադրբեջանը, վկայում է այն մասին, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի վերջին հանգրւանում մենք խաղաղ լուծում չենք ունենայ։
Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպմանը յայտարարեց ԱԺ պատգամաւոր Վարդան Խաչատրեանը։ Նրա կարծիքով, Հայաստանը Ադրբեջանի կողմից գտնւում է քաղաքական արխայիկայի մէջ, ասյինքն՝ Ադրբեջանի նախագահը պարբերաբար ռազմատենչ յայտարարութիւններ է անում՝ ասելով, որ Ղարաբաղեան հարցի լուծումը հնարաւոր է միայն յօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան, հակառակ դէպքում Ադրբեջանը պատրաստ է բոլոր միջոցները՝ ներառեալ նաեւ ռազմական, ձեռնարկելու, «գրաւեալ» տարածքները յետ բերելու համար։ Խաչատրեանն նշեց, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է անհնարինը՝ առաւելագոյնը ստանալու համար։
Հանդիպանը ներկայ ՀՀԿ կուսակցութեան գործիչ Կարէն Աւագեանի կարծիքով, սակայն, Ալիեւի յայտարարութիւնները վտանգ չեն ներկայացնում.
«Ժամանակ առ ժաանակ Ալիեւը ներքին լսարանի համար այդպիսի յայտարարութիւններ է անում, բայց հանդիպումներ ժամանակ երբեւէ ռազմական լուծմամբ խնդիր չի դրել»։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment