Հայաստանի նախագահի կայքը
ենթարկւել է հաքերային յարձակման
16:31 / 23.01.2010
«Հայաստանի նախագահի պաշտօնական էջը ենթարկւել է հաքերային յարձակման, որի արդիւնքում հաքերներին յաջողւել է որոշ փոփոխութիւններ կատարել նախագահի պաշտօնական էջում:
Հաքերային յարձակման հետեւանքները մի քանի ժամում վերացւել են, եւ այս պահին Նախագահի պաշտօնական կայքէջը գործում է անխափան: Այն վերցւած է տեխնիկական լրացուցիչ վերահսկողութեան ներքոյ: Շարունակում ենք ուսումնասիրութիւնները` պարզելու հաքերային յարձակման մանրամասները»,- այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի համակարգչային ծառայութիւնների բաժնի վարիչ Լեոնիդ Աւետիսեանը:
Յիշեցնենք, որ ժամեր առաջ որոշ ադրբեջանական լրատւամիջոցներ տեղեկութիւններ էին տարածել, որ ՀՀ նախագահի պաշտօնական կայքէջում կատարւել են փոփոխութիւններ, մասնաւորապէս՝ տեղադրւել էր նոր քարտէզ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն ու ազատագրւած տարածքները ներառւած էին Հայաստանի Հանրապետութեան կազմում:
Իսկ http://www.kavkaz-uzel.ru/blogs/posts/3371-ում տեղադրւել է յայտարարութիւն, որտեղ անանուն հեղինակները յայտարարել էին, որ իրենք են հաքերային յարձակման հեղինակները՝ առանց մանրամասնելու իրենց ազգային պատկանելիութիւնը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment