Իրականութեան ու ֆանտաստիկայի սահմանները վերանում են
20:52 / 23.01.2010
Այսօր արտադրւող մեքենաներում այնքան էլէկտրական սարքեր կան, որ էլէկտրամագնիսական հզօր ալիքի դէպքում, դրանք պարզապէս կանգ կառնեն։
Ինչպէս տեղեկացնում է infuture.ru-ն, Eureka Aerospace կանադական ընկերութեան մասնագէտները էլէկտրամագնիսական թնդանօթ են ստեղծում, որի միջոցով 200 մետր հեռաւորութիւնից հնարաւոր կը լինի շարքից հանել ցանկացած մարդատար կամ բեռնատար մեքենայ։ Մասնագէտները նպատակ ունեն, որոշ փոփոխութիւններ կատարել եւ թնդանօթը դարձնել ատրճանակ, որպէսզի հնարաւոր լինի այն ոչ միայն տեղադրել ոստիկանութեան ուղղաթիռներում, այլեւ ռազմական մեքենաներում։ Ոստիկանութիւնը էլէկտրամագնիսական ատրճանակների միջոցով ցանկանում է վերջ տալ վտանգաւոր հետապնդումներին, իսկ զինւորականները նպատակադրւել են էլէկտրամագնիսական ալիքով վնասազերծել ահաբեկիչներին։
Այս նոր զէնքի քննադատները, սակայն, կարծիք են յայտնում, որ այն բացասական կողմեր ունի, քանի որ գերբեռնւած մայրուղիներում զէնքի օգտագործումը հսկայական խցանումների պատճառ կարող է դառնալ, քանի որ էլէկտրամագնիսական իմպուլսի հաղորդումը միանգամից մի քանի մեքենայ շարքից կը հանի։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment