Սերգէյ Լաւրով.– Հայ-թրքական գործընթացի հետ Ռուսաստանի միակ կապը Ցիւրիխում արձանագրութիւնների ստորագրմանը մասնակցելն է
18:30 / 22.01.2010
Միակը, որ Ռուսաստանին կապում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, դա կողմերի խնդրանքով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Եւրոպայի Խորհրդի գործընկերների հետ այդ արձանագրութիւնների ստորագրման արարողութեանը մասնակցելն է:
Այդ մասին Յունւարի 22-ին յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը:
Նա նշել է, որ այդ գործընթացը սկսւել է երկու պետութիւնների կողմից «առանց որեւէ յուշումների»:
«Մենք կողմ ենք, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները կարգաւորւեն: Մենք դէմ ենք ցանկացած գործընթացների արհեստական շաղկապմանը: Մենք շահագրգռւած ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կարգաւորեն իրենց յարաբերութիւնները, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը հնարաւորինս արագ կարգաւորւի, եւ դա բխում է հայկական եւ ադրբեջանական ժողովուրդների շահերից»,- ասել է Լաւրովը:
Նրա խօսքով, թէ մի, միւս հարցը շատ-շատ բարդ են, այդ պատճառով էլ իրավիճակը պահանջում է գործել հաւասարակշռւած եւ յենւել նախկինում ձեռքբերւածի վրայ:
«Ռուսաստանն ամէն կերպ նպաստելու է դրան, բայց, կրկնւեմ, ամէն ինչ չէ, որ կախւած է մեզանից: Առաջին հերթին, դա կախւած է այն պետութիւններին, ովքեր անմիջականօրէն խառնւած են Հայ-թրքական մերձեցման, կամ ղարաբաղեան հակամարտութեան մէջ»,- յաւելել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment