Միացեալ Նահանգների ԱԱԽ. «Բարաք Օբաման Թուրքիան համարում է կարեւոր ռազմավարական գործընկեր»


«Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիան համարում է կարեւոր ռազմավարական գործընկեր»,– յայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Մայք Համմերը՝ մեկնաբանելով. - «Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մէկն է, այլեւ մուսուլմանական աշխարհի հետ հսկայական կապեր ունեցող կարեւոր երկիր է։
Եւ գլխաւորապէս այդ պատճառով էր, որ ԱՄՆ-ի նախագահը Եւրոպա կատարած իր առաջին շրջագայութեան ընթացքում այցելեց նաեւ Թուրքիա»։
Չբացառելով, որ կան հարցեր, որոնց շուրջ կողմերը որոշակի տարաձայնութիւններ ունեն՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակը միեւնոյն ժամանակ ընդգծել է. - «Իրականում խնդիրները, որոնց շուրջ մենք համամիտ ենք, աւելի շատ են։ Դրանցից մէկը, որ ես կը ցանկանայի առանձնացնել, բնականաբար, Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումն է։ Մենք միասին աշխատում եւ ջանքեր ենք գործադրում այս ուղղութեամբ, Միացեալ Նահանգները ուզում է աջակցել այդ գործընթացին»։
Ընդհանուր առմամբ, Մայք Համմերի խօսքով, յարաբերութիւնները գերազանց են, նախագահ Բարաք Օբաման գոհ է թէ՛ նախագահ Աբդուլա Գիւլի, թէ՛ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումներից։;



«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: