Պոլսոյ Հայոց համապատրիարքի ընտրութիւններում տարաձայնութիւններ են ծագել, որից օգտւելով՝ թրքական մամուլը վարկաբեկում է հայերին
14:59 / 27.01.2010
Թուրքիայի Հայ համայնքում անհանգստացած են համապատրիարքի ընտրութիւններում առկայ անհարթութիւններից, որն իր արտացոլումն է գտնում նաեւ թրքական մամուլում՝ բացասական երանգով։
Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի հիւանդութեան պատճառով 2009 թւականի մարտի 2-ին որոշում է կայացւել ընտրելու աթոռակից պատրիարք, սակայն առաջնային պատրիարք կը շարունակի մնալ Մութաֆեանը։
Այս կապակցութեամբ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշեանը 2009-ի նոյեմբերի 6-ին հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ եւ յայտնել այդ մտադրութեան մասին, իսկ արդէն դեկտեմբերի սկզբին արք. Աթեշեանը պատրիարքարանի ներկայացուցիչների հետ այցելեց Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գիւլերին եւ յանձնեց համապատրիարքի ընտրութիւններ անցկացնելու դիմումը։ Այնուհետ կազմաւորւեց համապատրիարքի ընտրութեան Նախաձեռնող խումբ։ Անհարթութիւնն այն է, որ Նախաձեռնող խումբը իր հերթին առանձին դիմել է Ստամբուլի նահանգապետարան, բայց ոչ թէ համապատրիարք՝ այլ պատրիարք ընտրելու թոյլտւութեան համար։
Թրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը յայտնել է իր անհանգստութիւնը, որ Նախաձեռնող խումբը դիմել է ոչ թէ համապատրիարք, այլ պատրիարք ընտրելու համար եւ նշել, որ նման զարգացումները հակասում են հայկական 1700 ամեայ եկեղեցու աւանդոյթներին։ Հոգեւոր խորհրդի հաղորդագրութեան մէջ նաեւ նշւում է, որ ընտրութիւնները առողջ անցկացնելու համար՝ անհրաժեշտ է, որ Հոգեւոր խորհուրդը եւ Նախաձեռնող խումբը համագործակցեն իրար հետ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment