Կասեցւել է Թուրքիայից ոսկեայ զարդերի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման փորձը
Յունւարի 22-ին ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան մարմինների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում կասեցւել է Թուրքիայից ոսկեայ զարդերի խոշոր խմբաքանակի Հայաստանի Հանրապետութիւն մաքսանենգ ներկրման փորձը:
Երևան քաղաքի բնակիչ Արկադի Էդւարդի Պետրոսեանի կողմից ստացւած բեռի բամբակեայ մանրաթելերի կծիկների երկու պարկերում յայտնաբերւել են չյայտարարագրւած երկու պոլիէթիլենային տոպրակների մէջ փաթեթաւորւած 3,014 կգ ընդհանուր քաշով ոսկեայ զարդեր, որոնց արժէքը կազմում է մօտ 25 միլիոն դրամ:
Փաստի առթիւ յարուցւել է քրէական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչութիւնը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
7 օր
0 Պատգամ:
Post a Comment