Վլադիմիր Պուտինը յանձնարարել է մշակել Կովկասի զարգացման ռազմավարութիւնը


Հիւսիսային Կովկասում խաղաղութիւնը վերականգնելուց յետոյ, Ռուսաստանն այժմ պէտք է ապահովի տարածաշրջանի զարգացումը:
Այս մասին Յունւարի 23-ին յայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ Հիւսիսային Կովկասի դաշնային տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող խորհրդակցութեան ժամանակ:
«Մենք այն ժամանակ միասին յաղթեցինք եւ վերականգնեցինք խաղաղութիւնը: Այժմ պէտք է յաջորդ քայլը անել, որը, ինչպէս պարզւեց, պակաս բարդ չէ: Պետութիւնը պէտք է ապացուցի, որ նա ի վիճակի է ապահովել անվտանգութիւն, արդարութիւն եւ օրէնքի նկատմամբ յարգանք, ամրապնդել կայունութիւնը, քաղաքացիական խաղաղութիւնը եւ ազգամիջեան համաձայնութիւնը, ինչպէս նաեւ տնտեսական բեկման հասնել ՀիւսիսայինԿովկասի տնտեսութեան ոլորտում»,- յայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի վարչապետը կառավարութեանը, մարզերին եւ նախագահի լիազօր ներկայացուցչին յանձնարարել է մշակել Հիւսիսային Կովկասի դաշնային տարածաշրջանի զարգացման նոր ծրագիր: Ընդ որում, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը «թոյլ չի տայ ոչ մի միջամտութիւն իր ներքին գործերին»:
«Մայակ» ռադիոկայանի հաղորդմամբ, Պուտինը կարեւորել է Հիւսիսային Կովկասի տարածաշրջանում մեծ եւ փոքր բիզնեսի զարգացումը: Նա յանձնարարել է նաեւ մշակել Կովկասում յատուկ տնտեսական գօտիների ստեղծման ծրագիրը: Իրենց ներդրումային առաջարկութիւնները պէտք է ներկայացնեն դաշնային գերատեսչութիւնները եւ մենաշնորհ ունեցողները, իսկ «Сбербанк»-ը, ВТБ-ն եւ «Внешэкономбанк»-ը պէտք է յատուկ ծրագրեր մշակեն՝ ուղղւած փոքր բիզնեսի վարկաւորման զարգացմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: