Շարմազանով. «Ֆիլիպ Գորդոնի յայտարարութիւնը սառը ցնցուղ է թուրքերի համար»
-Ֆիլիպ Գորդոնի յայտարարութիւնը սառը ցնցուղ է թուրքերի համար,- այսօր «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի այն յայտարարութեանը, որ Հայ-թրքական արձանագրութիւնների վերաբերեալ ՀՀ սահմանադրական դատարանի վճիռը դրական քայլ է։
«Մեր կարծիքով դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի և Հայաստանի միջև յարաբերութիւնների նորմալացման, արձանագրութիւնների վաւերացման գործընթացն առաջ տանելու տեսակէտից։ Դատարանի վճիռը թոյլ է տալիս արձանագրութիւններն այն տեսքով, ինչպէս դրանք եղել են բանակցութիւնների և ստորագրման պահին, տանել խորհրդարան՝ վաւերացման։ Որևէ տպաւորութիւն չկայ, թէ դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է արձանագրութիւնները»,- մասնաւորապէս ասել է Ֆիլիպ Գորդոնը։
Այս կապակցութեամբ Է. Շարմազանովը նաև աւելացրել է.
-Թուրքերն այս գործընթացում մնացին միայնակ, և նրանց քաղաքականութիւնը՝ իրենց բեռը գցել հայկական կողմի վրայ ու պաշտպանութիւն ստանալ ԱՄՆ-ի և միջազգային հանրութեան կողմից, ևս մէկ անգամ ձախողւեց, և արդէն յստակ եկել է թուրքերի գործելու ժամանակը։ Թուրքերն ապրեցին հերթական ֆիասկօն։

7or.am
0 Պատգամ:
Post a Comment