«Հայ–ռուսգազարդը» ցանկանում է մօտ 40 տոկոսով աւելացնել գազի սակագինը
18:39 / 22.01.2010
«Հայ–ռուսգազարդ» ընկերութիւնը Յունւարի 22-ին Հայաստանի հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովին յայտ է ներկայացրել ` Հայաստանում «Հայ–ռուսգազարդ» ՓԲԸ شرکت سهامی خاص-ի կողմից գազի գնի բարձրացման վերաբերեալ:
Ըստ ընկերութեան յայտի՝ նախատեսւում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառւող իւրաքանչիւր հազար խմ մետր բնական գազի գինը գործող 96 հազար դրամից բարձրացնել մինչեւ 136 հազար դրամի:
Այսինքն, իւրաքանչիւր խորանարդ մետրի դիմաց շարքային սպառողը 96 դրամի փոխարէն վճարելու է 136 դրամ՝ 41 տոկոս աւելի, եւ դա այն պայմաններում, երբ 2010թ. բիւջէով աշխատավարձերի, նպաստների եւ այլ վճարների բարձրացում նախատեսւած չէ:
Նշենք, որ ըստ գործող կարգի՝ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը կարող է յայտը քննարկել եւ որոշում կայացնել 90 օրւայ ընթացքում:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment