15:11 / 25.01.2010
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Սոչիի մերձակայ Կրասնայա պոլեանայի նստավայրում շարունակւում են Ղարաբաղեան հակամարտութեան կարգավորմանը նւիրւած եռակողմ բանակցութիւնները՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցութեամբ:
Ինչպէս Սոչիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ներկայումս նախագահներին են միացել բանակցութիւնների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդւարդ Նալբանդեանը, Սերգէյ Լաւրովն ու Էլմար Մամեդեարովը:
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, նախագահների եռակողմ հանդիպումը սկսւել էր Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում տեղական ժամանակով ժամը 12-ին (Երեւանի ժամանակով ժամը 13-ին):
Բանակցութիւններից յետոյ երկրների ղեկավարները մտադիր են ձնագնաց քշել:
Հէնց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորւեն Ադլերի օդանաւակայան, որտեղ կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ բանակցութիւնների եւս մէկ փուլ:
Եռակողմ հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: Նախկինում ՌԴ նախագահի միջնորդութեամբ նման ձեւաչափով կայացել է հինգ հանդիպում: Վերջինը կայացել էր անցած տարւայ հոկտեմբերին՝ Քիշնեւում: Իսկ 2008թ. նոյեմբերի 2-ին կայացած առաջին հանդիպման արդիւնքներով ընդունւել է Մայնդորֆեան հռչակագիրը, որը կոչ էր անում կողմերին վերականգնել երկխօսութիւնը ժողովուրդների միջեւ եւ հակամարտութիւնը լուծել բացառապէս քաղաքական միջոցներով:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment