Ահմեդ Դաւութօղլու.– Մենք այս խնդրի շուրջ Հայաստանից աւելի պարզ եւ յստակ պարզաբանում ենք ուզում
16:59 / 22.01.2010
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն Յորդանանի իր գործընկերոջ հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Սահմանդրական դատարանի կայացրած որոշմանը՝ նշելով, որ պէտք է պահպանւեն արձանագրութիւնների տառն ու ոգին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դաւութօղլուն նշել է. «Արձանագրութիւնների վաւերացման գործընթացում, իհարկէ, Հայաստանի Սահմանադրական դատարանը կարող է իրաւական յղումներ անել՝ որոշելու արձանագրութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը։ Սակայն մեզ համար կարեւոր է, որ պահպանւեն արձանագրութիւնների տառն ու ոգին։ Իսկ Սահմադրական դատարանի որոշումը արձանագրութիւնները բաժանում է մի քանի հատւածների, որոշում դրանց հերթականութիւն, առաջնային եւ երկրորդական աստիճանում քայլերի հերթականութիւնը՝ ինչը չի համապատասխանում արձանագրութիւններին։
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մանրամասն ուսումնասիրել ենք։ Մենք Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու գործընթացը սկսեցինք դրական հեռանկարներով։ Այդ տեսլականում մենք նպատակ դրեցինք ամենալայն շրջանակներում կարգաւորել մեր յարաբերութիւնները Հայաստանի հետ, եւ ստորագրւած արձանագրութիւնները այդ նպատակի շրջանակներում էր։
Մենք այսօր էլ շարունակում ենք հաւատարիմ մնալ ստորագրած արձանագրութիւնների ոգուն, քանի որ Թուրքիան այս խնդրում վճռական է, ունի ուժեղ քաղաքական կամք։
Ես հեռախօսազրոյց եմ ունեցել Հայաստանի իմ գործընկերոջ հետ եւ յայտնել մեր անհանգստութիւն՝ ՍԴ-ի որոշման հետ կապւած։ Սակայն մենք այս խնդրի շուրջ Հայաստանից աւելի պարզ եւ յստակ պարզաբանում ենք ուզում։ Ես այսօր կը կապւեմ նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչպէս նաեւ այս բանակցութիւններում միջնորդ Շւէյցարիայի պատասխանատուների հետ եւ կը հաղորդեմ մեր անհանգստութիւնները։
Մեր ամենակարեւոր նպատակն է, որ առանց իրաւական վնասների եւ ձգձգումների, ամբողջ ընթացքով գործընթացը շարունակւի եւ հասնի լիակատար կարգաւորման։ Թուրքիան ունի այդ քաղաքական կամքը շարունակելու այն, սակայն անհրաժեշտ է, որ արձանագրութիւնները չփոփոխւեն։ Մենք այս խնդրում սպասում ենք աւելի պարզ բացատրութեան եւ շարունակելու ենք մեր բանակցութիւնները։ Յոյսով ենք, որ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կը շարունակւի»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment