ԼՂՀ-ի` բանակցութիւններին մասնակցելու անհրաժեշտութիւնը որպէս հրամայական
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները եռակողմ բանակցութիւնների ընթացքում մշակել են Մադրիդեան սկզբունքների ներածականը. լրագրողներին յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը` նշելով, որ փաստաթուղթը պարունակում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հեռանկարները:
Միաժամանակ վկայակոչելով բանակցութիւնների գաղտնիութիւնը` նախարարը հրաժարւել է ճշգրտւել, թէ կոնկրէտ ինչ է արձանագրւած փաստաթղթում: «Բանակցութիւնները վերացականից անցել են կոնկրէտ հուն, եւ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկւել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մշակւած բոլոր առաջարկները»,- յայտարարել է նա:
Լաւրովի խօսքերով` կարեւորն այն է, որ ընդհանուր մօտեցում կայ հակամարտութեան կարգաւորման պայմանների հարցում, եւ կողմերը պայմանաւորւել են շարունակել բանակցութիւնները: Նա նաեւ նշել է, որ եռակողմ հանդիպումները կոչւած են օգնութիւն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Ռեգնում» լրատւական գործակալութիւնը, վկայակոչելով բանակցութիւններին մօտ կանգնած մի աղբիւր, տեղեկացնում է, որ Մադրիդեան սկզբունքների ներածականում, որպէս հրամայական, ընդգծւել է Լեռնային Ղարաբաղի` բանակցութիւններին մասնակցելու անհրաժեշտութիւնը, նաեւ առանձնայատուկ նշւել է հակամարտութեան լուծումը ազգերի ինքնորոշման սկզունքի կիրառմամբ:

0 Պատգամ:
Post a Comment