ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի զինւած ուժերի 18-ամեակին նւիրւած տոնակատարութիւն
19:39 / 25.01.2010
Յունւարի 22-ին ԱՄՆ արեւելեան ափի` Նիւ Եորք եւ Նիւ Ջերսի նահանգների Հայ համայնքների կառոյցների ղեկավարների, ներկայացուցիչների եւ ազգային բարերարների մասնակցութեամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի 18-ամեակին նւիրւած տոօնակատարութիւն:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ տօնական երեկոն, որը կազմակերպել էր Թեքէյեան մշակութային միութիւնը, յագեցած է եղել մշակութային ծրագրով, հայկական բանակի մասին տեսաֆիլմի ցուցադրումով ու ելոյթներով:
Ողջունելով Հայաստանի զինւած ուժերի օրը նշելու կարեւոր նախաձեռնութիւնը` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարէն Նազարեանն ընդգծել է, որ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում յիշում են այն հայորդիներին, ովքեր պայքարել են Հայ ժողովրդի անկախութեան համար: Նա նաեւ նշել է, որ այս օրերին Հայաստանում եւ Արցախում ոգեկոչում են Բաքւում ու Ադրբեջանի հայաշատ միւս քաղաքներում ազատութեան ու միասնութեան գաղափարին զոհ դարձած մեր հայրենակիցների յիշատակը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment