ԲՈՀ.– Բուհերի դասախօսների 50 տոկոսից աւելին գիտական կոչում չունի
15:02 / 26.01.2010
«2009 թւականին ՀՀ գիտական աստիճանի վկայագիր է յանձնւել 568 գիտնականի, այդ թւում 50-ը՝ գիտութեան դոկտորի:
Գիտական կոչման դիպլոմ, այսինքն՝ դոցենտի եւ պրոֆեսորի, յանձնւել է 288 գիտնական մանկավարժի, այդ թւում 50-ը՝ պրոֆեսորի»- Յունւարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Բարձրագոյն որակավորման յանձնաժողովի նախագահ Արմէն Թռչունեանը: Վերջինիս ներկայացրած տւեալներով, այս տարի գիտութեան դոկտորների վկայագրերի քանակը աւելացել է 4-ով, գիտութեան թեկնածուներինը նւազել է 2-ով, գիտական կոչման դիպլոմ ստացողների ընդհանուր թիւը աւելացել է 5-ով, սակայն պրոֆեսորներինը նոյնն է մնացել: Իսկ 2007-ի համեմատութեամբ գիտական կոչումներ ստացածների թիւը նւազել է 15,4 տոկոսով, պրոֆեսորներինը՝ նւազել է 29,6 տոկոսով:
Արմէն Թռչունեանը ասաց, որ գիտական աստիճանների վկայագրեր տրւել են աստիճանաշնորհման մասնագիտութիւնների՝ 21 բնագաւառներում:
«Աւելացել է գիւղատնտեսական, փիլիսոփայական, իրաւաբանական մանկավարժական , արւեստագիտութեան, քաղաքական եւ նւազել է կենսաբանական, բժշկական, տեխնիկական ու դեղագործական գիտութիւնների, ինչպէս նաեւ ճարտարապետութեան բնագաւառներում գիտական աստիճանի վկայագիր ստացողների թւաքանակը»,- նշեց պարոն Թռչունեանը՝ աւելացնելով, որ հանրապետութեան բուհերում հաստիքով աշխատող 8200-ից աւել դասախօսների 50 տոկոսից աւելին գիտական աստիճան չունի, իսկ պրոֆեսորի կոչում ունեցող դասախօսների թիւը տարէցտարի նւազում է: Թռչունեանը հաւաստիացրեց, որ բուհերում դասախօսների ընդամէնը 8,6 տոկոսը պրոֆեսորի կոչում ունի:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment