ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԶԵԿՈՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

Երեւան (Երկիր) - Արաբական պետութիւնների լիգայի գլխաւոր քարտուղարութիւնը համակողմանի ուսումնասիրութիւն է կատարել Ղարաբաղեան հակամարտութեան հարցով եւ զեկոյց պատրաստել. ադրբեջանական «Թրենդ» գործակալութեանը յայտնել է ԱՊԼ գլխաւոր քարտուղար Ամր Մուսան:
Նրա խօսքերով` հարկաւոր է կարգաւորել այդ հակամարտութիւնը, որը սպառնալիք է երկու երկրների եւ տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան համար:
ԱՊԼ գլխաւոր քարտուղարը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Լիգայի անդամ երկրներին կոչ է արել ակտիւացնել ջանքերը խաղաղ համաձայնութեան հասնելու ուղղութեամբ:

0 Պատգամ: